El ամսագրի գլխավոր խմբագիր, գեղեցկուհի շիկահեր Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։

Մայա Պողոսյանն իր Instagram-ի Stories բաժնում (այստեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է) նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր էջի հետեւորդներին ներկայացրել է ամառային կերպարում։ Կադրերն րաված են լողավազանում, Մայան լողազգեստով է։

Ավելի վաղ Մայա Պողոսյանն ամուսնու հետ կադր էր հրապարակել։ Շիկահեր գեղեցկուհին կադրում կրում էր ամառային, եթերային զգեստ, բարձրակրունկներ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Սիրառատ կադրին կից Մայան կատարել էր հետեւյալ գրառումը․ «1-ին օրը Բալիում»։