Երգչուհի Սիրուշոն դարձել է Վարդուհի Վարդանյանի որդու ընտանիքի կնքամայրը։ Այս մասին երգչուհին հայտնել է իր միկրոբլոգում՝ լուսանկար հրապարակելով Ռուբենի հետ։

 

«Ամենահուզիչ օրերից… երեկ ինձ անչափ հարազատ մարդու՝ Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նշանադրությունն էր: Նա ստեղծեց իր նոր ընտանիքը…

 

Ինձ համար էլ չափազանց պատասխանատու ու կարեւոր է այն, որ դարձա այդ գեղեցիկ ընտանիքի կնքամայրը…»,- գրել է միշտ ոճային ու հմայիչ երգչուհին։