Երգչուհի Շպռոտը Instagram-ում կիսվել է մանկության տարիներին արված լուսանկարով, որում պատկերված է հայրիկի հետ։ Հրապարակմանը կից' Շպռոտը գրել է.

«Շնորհավոր հայրերի տոնը, Հայրիկ։ Օր չկա, որ քեզ չհիշեմ։ 29 տարի է՝ ինձ հետ չես, սակայն քո սերը եւ ապահովության զգացումը ինձ չեն լքել։ Իմ ուրախ եւ պոզիտիվ պապա, քո կարիքը շատ ունեմ։ Փոքրիկ Անին պապայի հետ՝ Մոսկվայում»: