Ո՞վ պետք է ընտանիքում տնօրինի  գումարը, վերահսկի բոլոր ծախսերը: Իհարկե՝ ԿԻՆԸ:

Ընտանիքի բարգավաճման  համար տան դրամական միջոցները պետք է տնօրինի կինը, տղամարդու աշխատած գումարը պետք է գտնվի կնոջ տրամադրության տակ:

Դա ապահովում է ընտանիքի բարեկեցությունը:

Պատճառ 1
Նախ, բոլոր դիցաբանություններում  առատության ու բարգավաճման աստվածները եղել են կնոջ կերպարով, ամենևին չենք տարվում հեթանոսությամբ, բայց դա վկայում է այն մասին, որ ընտանիքում բարեկեցության համար հնագույն դարաշրջաններում էլ պատասխանատու է կինը:
Պատճառ 2

Երբ  փողը տնօրինում է տան տղամարդը, ապա նա շարունակ մտածում է փողի մասին և դա նրան խանգարում է փող աշխատել,  տղամարդը պետք է ունենան պայծառ ուղեղ, պարզ միտք և առողջ դատողություն:

Պատճառ 3

Երբ փողը տնօրինում է տղամարդը, ապա կինը չիմանալով փողի քանակը, ցանկանում է, որպեսզի նա ծախսի ավելի շատ, և ինչ որ բան չստանալով նա մտածում է որ ամուսինը ժլատ է: Բայց երբ ընտանեկան բյուջեն կնոջ ձեռքում է, ապա ընտանիքում կարգուկանոն և խելամիտ խնայողություն է հաստատվում, քանի որ կինը իրեն երբեք թույլ չի տա շռայլություն և նա գնումներ է կատարում, ըստ իր գումարի չափի:

Պատճառ 4

Կինը օժտված է փողի էներգիան ձգելու հատուկ ուժով: Նա կարողանում է ճիշտ վարվել փողի հետ էներգետիկ մակարդակում:

Շատ կանայք ավելի կազմակերպված են քան տղամարդիկ, իսկ դա նշանակում է, որ ընտանեկան բյուջեում տիրում է կարգուկանոն, իսկ փողը կարգուկանոն է սիրում:

Պատճառ 5

Երբ կինը փող է ծախսում, իրեն երջանիկ է զգում, ավելի ինքնավստահ է դառնում, դրանով իսկ ավելի երջանկացնելով ամուսնուն և ողջ ընտանիքին:

Նյութը` Goodinfo-ն