Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին կարճ սեւ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել են նույն գույնի բարձրակրունկ կոշիկները եւ արտահայտիչ դիմահարդարումը։ Դերասանուհու էջը լի է բազմաթիվ դրական մեկնաբանություններով, հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։