«Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանի դուստրը՝ Նանուլը, այսօր դարձավ 9 տարեկան: Նանուլի համար այսօր կրկնակի տոն էր, քանի որ, բացի ծննդյան խնջույքից, տեղի ունեցավ նոր՝ «Իմ ծնունդն է այսօր» տեսահոլովակի պրեմիերան: Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից ներկա էին Քրիստինե Պեպելյանը, Աննա Թովմասյանը, Հռիփսիմե Ելինյանը՝ որդու՝ Ալբերտոյի հետ, դհոլահար Էֆոն՝ ընտանիքի հետ, Հռիփսիմե Հակոբյանը՝ որդու՝ Լեոյի հետ: BlogNews.am-ը ևս ներկա է եղել խնջույքին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Ավետ Բարսեղյանը, ում վստահված էր միջոցառման բացումը, նշեց. «Շնորհակալություն, որ ընդունել եք հրավերը և այս անձրային օրով եկել եք մի արևային անձնավորության տարեդարձը նշելու: Յուրաքանչյուր ծափահարություն այսօր նաև բարեմաղթանք է Նանուլի համար»:

«Իմ ծնունդն է այսօր» տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, երաժշտությունը՝ Նիկ Էգիբյանի, խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան: Հրավիրված հյուրերն առաջինը տեսան Նանուլի տեսահոլովակը, իսկ դրա ցուցադրությունից հետո երգչուհին այն կատարեց հյուրերի համար:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի