Ինչպես Ամանորը կոդավորել ֆինանսական հաջողության համար։

Ներկայացնում ենք ձեզ ֆինանսական հաջողություններ ունենալու մեթոդներ, որոնք գուցե սնահավատություն թվան, սակայն կիրառելի են և շատերն են հավատում դրան։

Առաջին կանոնն է գումարին վերաբերվել շատ նրբորեն, դրամպանակում այն դնել հերթականությամբ և առաջինը ծախսել ամենացածր թվով գումարը։

  • Ստացեք նվեր՝ գումար․ եթե դուք ձեր հարազատներից եք նվեր ստանում, նախընտրեք գումարը։ Այդպես ձեր տարին կսկսվի հաջողակ և ամենակարևորը որոշակի գումարով
  • Տեղադրեք տոնածառի տակ տարվա խորհրդանիշ խոզուկի պատկերով դրամարկղ։ Նախքան տարին կփոխվի դրամարկղը տեղադրեք տոնածառի տակ և մեջը գումար գցեք։ Այդպես թողեք, մինչև կհավաքեք տոնածառը
  • Պատրաստեք Ամանորի թալիսման։ Դիմավորելով խոզուկին՝ սեղանին անպայման ունեցեք իր, որը տան տիրոջը դիմավորելուց հետո միշտ կարող է մնալ ձեզ հետ․ այն կդառնա ձեր թալիսմանը։
  • Գումարը դրեք հայելու առջև կամ աչքերը փակ պատկերացրեք շատ-շատ գումարներ և ոսկիներ։ Այդպես դուք տիեզերք ազդակ կուղարկեք, և, ինչպես գիտեք, տիեզերքը երբեք անարձագանք չի թողնում
  • Շատ հետաքրքիր տարբերակ կա հարստանալու համար։ Վերցրեք մետաղադրամներ և դրեք դրանք ջրով լի ափսեի մեջ: Տեղադրեք այն Ամանորի նախաշեմին պատուհանի վրա: Երեք օր հետո այդ ջուրն գտագործեք կամ ծաղիկ ջրելու կամ էլ տանը որևէ մնայուն առարկայի վրա: Իսկ մետաղադրամները պահեք գաղտնի վայրում:
  • Գնեք դրամապանակ ճիշտ գույնով։ Դրամապանակի գույնը նույնպես ազդում է դրամի ներգրավման վրա: Ամենահզոր դրամական մագնիսը կարմիր գույնն ունի: Տղամարդիկ կարող են վերցնել ավանդական սև կամ մուգ շագանակագույնը, կամ կանաչ՝ փողի գույնը, և այս գույնը սիրում է գալիք տարվա խորհրդանիշը:
    Դրամապանակը պետք է պատրաստված լինի բնական նյութից և եթե այն մաշված է հեռացրեք առանց ափսոսանքի և գնեք նորը:
  •  Եվ եղեք տնտեսող․ սա ամենակարևորն է