Բաղադրամասեր


  • 200 գ հալած պանիր,

  • 50-70 գ անկորիզ ձիթապտուղ,

  • 2 թ.գդալ մայոնեզ,

  • 2 պճեղ սխտոր,

  • աղացած կարմիր պղպեղ,

  • կանաչ ռեհանի տերևներ

Պատրաստման եղանակը


  • Պանիրը քերել, ավելացնել ճզմած սխտորն ու մայոնեզը:

  • Խառնել, ապա այդ զանգվածից թեյի գդալի օգնությամբ գունդ ձևավորել, մեջտեղը ձիթապտուղ տեղադրել:

  • Ստացված գնդերը թաթախել աղացած պղպեղի մեջ ու  ռեհանը տեղադրել վրան. տեսքով նմանեցնել մանդարինի։

Նյութի աղբյուր xohanoc.am