ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 30-ին Սպիտակ տան Օվալաձեւ սենյակում ընդունել Է ամերիկահայ ֆոտոմոդել, ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանին՝ քննարկելու բանտային համակարգի բարեփոխումների, ինչպես նաեւ 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնին ներում շնորհելու հարցը, որը ցմահ բանտարկության պատիժ Է կրում:

Հանդիպման մասին Թրամփը գրառում է կատարել Twitter-ում: Տեղադրելով Քարդաշյանի հետ լուսանկարը՝ նա գրել է. «Այսօր հիանալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ, խոսեցինք բանտային համակարգի բարեփոխումների եւ դատավճիռների կայացման մասին»,- գրել Է Միացյալ Նահանգների ղեկավարը:

 

Հանդիպման մանրամասների վերաբերյալ այլ տեղեկությունները դեռևս չեն հրապարակվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հանդիպումից հետո թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել նաև Քարդաշյանը՝ նշելով. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին ինձ ընձեռած ժամանակի համար: Հուսով ենք, որ Նախագահը ներում կշնորհի Էլիս Մերի Ջոնսոնին, ով ցմահ ազատազրկման է դատապարտված առաջին անգամ, թմրամիջոցների ոչ բռնի չարաշահման համար: Մենք լավատես ենք տիկին Ջոնսոնի ապագայի հարցում և հուսով, որ նա և նրա նման շատերն իրենց կյանքում երկրորդ հնարավորություն կունենան»: