Դուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) BRIDE Dubai 2018 ցուցահանդեսի այցելուները կերել են հարսնացուի տեսքով տորթ, որը թխել Էր դիզայներ Դեբի Վինգհեմը: Այս մասին հայտնել Է Oddity Central-ը: Տորթն իրենից ներկայացրել Է հարսանեկան զգեստով կնոջ քանդակ:

 

 

Դրա բարձրությունը կազմել Է 180 սանտիմետր, իսկ քաշը՝ շուրջ 120 կիլոգրամ: Տորթը տեղ հասցնելու համար վեց բեռնատար Է պահանջվել: «Հարսնացուի» պատրաստման համար պահանջվել Է 25 կիլոգրամ շոկոլադ, իսկ զգեստը պատրաստված Էր 50 կիլոգրամ հրուշակային մաստիկայից: Այն զարդարել են ձեռքի աշխատանքի հինգ ազար մաստիկայե ծաղիկներով եւ տասը հազար ուտելի մարգարիտներով: Բացի դրանից, հանդերձում եւ գլխի զարդարանքում թաքցված են եղել հինգ իսկական մարգարիտներ, որոնցից յուրաքանչյուրի գինը 200 հազար դոլար Էր: