Tryangle Films անկախ կինոստուդիան ցանցում զետեղել Է Հարրի Փոթերի աշխարհի մասին երկրպագուների ֆիլմի ամբողջական տարբերակը: Հիսունրոպեանոց ժապավենը հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կինոնկարը, որը նկարահանվել Է օրիգինալ ֆրանշիզայի երկրպագուների նվիրատվություններով, արդեն դիտել են ավելի քան չորս միլիոն անգամ:

Voldemort: Origins of the Heir («Վոլան դե Մորթ. ժառանգորդի արմատները») ժապավենը պատմում Է ֆրանշիզայի գլխավոր անտագոնիստի՝ սեւ կախարդ Վոլան դե Մորթի նախապատմությունը: Ըստ սյուժեի, Գոդրիք Գրիֆինդորի ժառանորդուհին՝ Հրիշա Մաքլագենը, հետաքննում Է հարուստ կախարդուհու՝ Հեֆզիբա Սմիթի սպանությունը: Մաքլագենը հանցագործության կատարման մեջ կասկածում Է Թոմ Ռեդլին՝ «Հոգվարթս» հմայության դպրոցի շրջանավարտին: