Հայկական արմատներով հայտնի երգչուհի եւ պարուհի VARDA-ն Երեւանի հանդիսատեսի առջեւ ելույթ է ունեցել ելույթ է ունեցել Vivaldi համերային դահլիճում՝ ներկայացնելով իր ակրոբատիկ եւ վոկալ ունակությունները: Շոուն վարել է Հայաստանում հայտնի DJ Եգոր Գլումովը, ով համարների միջեւ ընկած ընդմիջումներին ուրախ տրամադրություն էր ստեղծում իր «մեծահասակների համար» նախատեսված կատակներով:
Հայ հանդիսատեսի համար խոստացված անակնկալը եղավ «Հայաստան» երգի կատարումը, որը VARDA-ն երգեց դերասան Դմիտրի Խառատյանի եւ հայկական արմատներով այլ աստղերի հետ միասին:
Բեմում, հետեւի ֆոնին ավազե անիմացիա էր ցուցադրվում. պատմություն մի աղջկա մասին, որ ծնվել է Հայաստանում, բայց կյանքը նրան ստիպել է տեղափոխվել այլ երկիր եւ նա շատ է կարոտում հայրենիքը:
Դահլիճում հսկայական հաջողություն ունեցավ VARDA-ի պատենտավորված համարը հորիզոնական հենակի վրա, որտեղ երկու պարողներ բռնել էին հենակը, իսկ VARDA-ն զարմացնում էր իր պլաստիկայով եւ ճկունությամբ:
Ոչ պակաս վտանգավոր եւ գրավող էր «կրակե» համարը, որի ժամանակ նա կրակ էր արձակում:
Հիշեցնենք, որ պարուհին իր ծրագիրը կներկայացնի նաեւ մարտի 8-ին եւ 9-ին: