Ingredients
- բազուկ - 500 գր
- չիր սալորի - 50 գր
- ընկույզ - 50 գր
- թթվասեր - 5 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
Instructions
- Նրբագույն աղցան, որը կարելի է նաև որպես աղանդեր մատուցել։ Աղցանի համար ցանկալի է քաղցր բազուկ ընտրել։ Բազուկը լվանում ենք, փայլաթիթեղի մեջ կիպ փաթաթում և ջեռոցում 1-1,5 ժամ (կախված բազուկի չափերից) եփում, այնուհետև փայլաթիթեղը հանում ենք և բազուկը ամբողջությամբ սառեցնում։
- Սալորաչրի վրա եռման ջուր ենք լցնում, որպեսզի թեթևակի ուռչի։ Այնուհետև սալորաչիրը ջրից հանում ենք և ոչ մեծ կտորներով կտրատում։
- Ընկույզը ոչ մեծ կտորներով կտրատում ենք։
- Բազուկը կեղևազատում ենք և մանր քերիչով անցկացնում։
- Բազուկի վրա ենք լցնում սալորաչիրը և ընկույզը (1/4 մասը առաձնացնում ենք ձևավորման համար)։ Ավելացնում ենք թթվասերը և մի քիչ աղ ենք անում։ Խառնում ենք։
- Աղցանը ձևավորում ենք ընկույզով և մատուցում ենք։
Արդյունքում ստացանք շատ համեղ ու օգտակար սալորաչրով և բազուկով աղցան