Բաղադրիչներ
- անանաս - 4 օղակ(պահածոյացված)
- պանիր - 100 գր
- ձու - 2 հատ(եփած)
- սխտոր - 3 պճեղ
- մայոնեզ
- աղ
Պատրաստման եղանակ
- Անանասը ոչ մեծ կտորներով կտրատում ենք։
- Պանիրն ու ձուն անցկացնում ենք մեծ քերիչով։
- Ամանի մեջ ենք լցնում անանասը, ձուն, պանիրը, մանրացրած սխտորը, ըստ ճաշակի աղ անում և մայոնեզով կամ թթվասերով համեմում։
- Աղցանը լցնում ենք աղցանամանի մեջ և ըստ ցանկության կանաչիով ձևավորում, կարող ենք մի քիչ սառեցնել։ Համեղ և յուրահատուկ` անանասով, պանրով և սխտորով աղցանը պատրաստ է։
Այսպիսի անանասով աղցանի բաղադրատոմս կհավանեն այն մարդիկ, ովքեր նախընտրում են աղցանի մեջ քաղցրավուն համը: