Դերասանուհի Ադրիանա Գալստյանին, ով վերջերս սկսել է նկարահանվել Արմենիա հեռուստաընկերության «Նռան հատիկ» հեռուստասերիալում, ակումբներից մեկի բացմանը նկատել են մի երիտասարդի հետ գրկախառնված:

Բլոգերներից մեկը դերասանուհուն կասկածում է, որ վերջինս ընտրյալ ունի: Blognews.am-ի հետ զրույցում դերասանուհին նախ հետաքրքրվեց՝ որտեղ է հայտնվել նրանց լուսանկարը, որից հետո միայն պատասխանեց. «Անձնական թեմայով չեմ ուզում խոսել։ Իհարկե, մարդիկ տեսնում են, որ գրկախառնված նկար է, բայց ես ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ էլ հաստատել: Անձնական թեման ինձ համար, միանշանակ, փակ է. այն միայն իմն է»,-եզրափակեց դերասանուհին: