Մենք միշտ նոր զգացողություններ ենք ցանկանում ունենալ: Եվ դա առաջին հերթին վերաբերում է մեր սեռական կյանքին: Նոր դիրքերն ու սեքսով զբաղվելու նոր վայրերը բազմազան են դարձնում սեռական կյանքը: Սակայն հիշեք, որ էքստրեմալ սեքսով ավելի լավ է սիրելի մարդու հետ զբաղվել, ում դուք ամբողջովին վստահում եք:

1.Բարձրահարկ շենքի կամ գրասենյակի տանիքը

Ամռան ամենահաճելի վայրերից մեկը: Այստեղ հարկավոր չէ շտապել և անհանգստանալ, որ ձեզ կխագարեն: Եթե հնարավոր լինի հասնել տանիքին, ապա այս վայրը դուք ընդմիշտ կհիշեք: Մեկ բաժակ գինին կլրացնի ամառային դանդաղ մայրամուտը:

2. Շինհրապարակի կենտրոնում

Փորձեք քաղաքի կենտրոնում մի շինհրապարակ գտնել: Ընտրեք ձեր ճաշակով մի շինություն, որտեղ շատ են աշխատողները, կամ նրանք քիչ են, սակայն միշտ հեռանալու մի քանի ճանապարհներ ի նկատի ունեցեք:

3. Տրոլեյբուսի դեպո

Պահակի հետ պայմանավորվելը մեծ դժվարություն չէ: Նա ձեր առջև կբացի ցանկացած մեքենայի դռները: Այնուհետև ծիծաղելի կլինի մտածել, որ առավոտյան այդ նստարանին միգուցե ձեր ծանոթները կնստեն:

4. Հասարակական վայրեր

Ռեստորանի զուգարանը, թատրոնի հանդերձարանը, կինոթատրոնի վերջին շարքը… Սակայն եթե դուք ոչ մի անգամ չեք փորձել այս վայրերը, ապա խորհուրդ է տրվում բոլորն էլ հերթով փորձել:

5.Գիշերային լողափ

Եթե դուք հանգստանում եք ծովափին, ապա ուղղակի պարտավոր եք օգտվել գիշերային լողափից: Եթե չեք ցանկանում այնտեղ ձեզ մերկ տեսնեն, ապա մեծ գիշերապարկ վերցրեք: Չզարմանաք, եթե լողափին ձեզ պես տասնյակ զույգեր հայտնաբերեք:

6. Առավոտյան լողափ

Ընտրեք հեռավոր վայրի լողափերը: Այնտեղ կարելի է սիրով զբաղվել առավոտյան ժամը 5-6-ը: Սակայն նույնիսկ այդքան առանձնացված լողափին դուք ապահովագրված չեք, որ ձեզ չեն անհանգստացնի զովացուցիչ ըմպելիքներ վաճառողները: