Այն միտքը, որ բնավորության գծերը կապված են Ձեր ծնված ամսվա հետ, հնարավոր է՝ մի փոքր անհավատալի է հնչում, բայց իրականում մեր մասին կարևոր շատ տարրեր բացահայտում է հենց այն աստղի նշանը, որի տակ ծնվել ենք։

Իհարկե, հասկանալի է, որ ուղևորությունը ըստ կենդանակերպի նշանի պլանավորելը կարող է փոքր-ինչ տարօրինակ հնչել, բայց, այնուամենայնիվ, դա էլ կարող է որոշել՝ ինչպիսի միջավայրում Դուք Ձեզ լավ կզգաք, ու ինչպիսի վայրեր Ձեզ դուր կգան։

Խոյեր (մարտի 21 - ապրիլի 19) – Մելբուրն, Ավստրալիա

Aries (March 21 - April 19)

Խոյերն այն մարդիկ չեն, ովքեր կհենվեն աթոռին ու կհանգստանան։ Նրանք աշխույժ են ու ոգևորությամբ լի։ Նրանց լավատեսությունը զարմացնում է։ Նրանք միշտ հաջորդ հետաքրքիր զբաղմունքի փնտրտուքների մեջ են։ Այսպիսով՝ այս նշանին չեք տեսնի լողափին պառկած հանգստանալիս. նրանց ձգում են վայրերը, որտեղ շարժ կա։

Ավստրալիայի Մելբուրն քաղաքում կա խոյերին անհրաժեշտ ամեն բան։ Արկածային Մելբուրնը հարուստ է թանգարաններով, բարերով, տարբեր անկյուններում թաքնված ռեստորաններով։ Չմոռանաք այցելել Հոզիեր Լեյն՝ սալաքար նրբանցք, որը հայտնի է իր գրաֆիտիներով։

Ցուլեր (ապրիլի 20 – մայիսի 20) – Սեն Բարթեմլին ծովափ

Taurus (April 20 - May 20)

Ցուլերը զգացմունքային մարդիկ են, ովքեր կյանքում արժևորում են գեղեցիկն ու սերը։ Բարեսիրտ ու բարեհամբույր այս մարդիկ սկզբում, հնարավոր է, չցանկանան մենակ ճանապարհարհորդել, բայց հետո զգում են միայնակ ճանապարհորդության հաճույքը։

Կարիբյան ծովի ամենաշքեղ ծովափն իր արևով կհիացնի ձեզ։ Մերձարևադարձային ծովափը հաճախ համարում են հարուստ ու գեղեցիկ մարդկանց հանգստավայր։

Երկվորյակներ (մայիսի 21 – հունիսի 20) – Տորոնտո

Gemini (May 21 - June 20)

Երկվորյակներն հայտնի են իրենց երկակի անհատականությամբ և դրանով իսկ կենդանակերպի ամենաաշխույժ ու անհանգիստ նշանն են։ Քանի որ նրանք շատ շուտ են ձանձրանում, նրանց ադրենալինի մեծ հոսք է հարկավոր։ Երկվորյակներին պետք է հիանալի ու արկածախնդիր ճանապարհորդություն։

Բացահայտե՛ք Տորոնտոյի շարժը, որտեղ ամենօրյա անցուդարձը միայն գիշերն է հանդարտվում։ Քայե՛ք Տորոնտոյի փողոցներով ականջները սրած ու կլսեք շուրջ 140 տարբեր լեզու։

Խեցգետիններ ( հունիսի 21 – հուլիսի 22 ) – Բորակայ, Ֆիլիպիններ

Cancer (June 21 - July 22)

Խեցգետինները, լինելով շատ զգացմունքային մարդիկ, միշտ ակնկալում են աջակցություն ու կարեկցանք ստանալ իրենց շրջապատող մարդկանցից։ Հայտնի լինելով իրենց ինտուիտիվությամբ ու հավատարմությամբ՝ նրանք երբեմն ուժասպառ են լինում՝ մյուսների մասին չափից շատ հոգ տանելով։ Միայնակ ճանապարհորդությունն այս նշանի համար ոչ թե բացահայտումներ ու արկած է նշանակում, այլ սիրո ու հոգատարության որոնումներ։

Ֆիլիպիններում գտնվող Բորակայը հիացնում է յուրաքանչյուրին, ով ոտք է դնում այնտեղ։ Խեցգետիններն այստեղից կմեկնեն լիարժեք լիցքաթափված ու թարմ ուժերով։

Առյուծներ ( հուլիսի 23 – օգոստոսի 22 ) – Ռեյկյավիկ, Իսլանդիա

Leo (July 23 - Aug. 22)

Զարմանալի չէ, որ առյուծներին դուր է գալիս կրքով, առույգությամբ լի կյանքը, ու նրանք միշտ նոր տպավորությունների կարիք ունեն։ Էներգիայով լի այս նշանը հաճախ շատ ինքնավստահ է։

Էլ որտե՞ղ այդքան արկած ու կենսուրախություն կարելի է գտնել, եթե ոչ Ռեյկյավիկում։ Լեռների, ջրվեժների ու գունավոր շինությունների իր շլացուցիչ գեղեցկությամբ այս քաղաքը ձեզ պարզապես խելքահան կանի։ Այստեղ կգտնեք բազմաթիվ ռեստորաններ ու պատկերասրահներ, որոնք անմոռանալի կդարձնեն ձեր ճանապարհորդությունը։

Կույսեր ( օգոստոսի 23 – սեպտեմբերի 22) – Անտվերպեն, Բելգիա

Virgo (Aug. 23 - Sept. 22)

Ամեն ինչում կայունություն սիրող կույսերը հակված են յուրաքանչյուր հարցի մոտենալ տրամաբանությամբ ու վերլուծություններ կատարելով։ Այս նշանի համար կարևոր է, որ ամեն բան լինի կազմակերպված ու անթերի. նույնը վերաբերում է նաև ճանապարհորդությանը։ Միայնակ ճանապարհորդելը խնդիր չէ, քանի որ կույսերն ամեն բան նախօրոք մանրամասն ծրագրում են։

Անտվերպում անելու շատ բան կա։ Կույսերին կգրավեն հատկապես քաղաքի պատմական կառույցներն ու արվեստի տպավորիչ գործերը։ Դուք կքայլեք փողոցներում ու կհիանաք շինությունների ճարտարապետական լուծումներով, իսկ Բելգիայի տաճարները տեսնելիս մտովի կտեղափոխվեք Վերածննդի ժամանակաշրջան։

Կշեռքներ ( սեպտեմբերի 23- հոկտեմբերի 22 ) – Դուբրովնիկ, Խորվաթիա

Libra (Sept. 23 - Oct. 22)

Բնության մեջ հանգստություն գտնող և քմահաճ ու հմայիչ կշեռքների կյանքում հավասարակշռությունը շատ կարևոր է։ Նրանք հաճախ դժվարությամբ են կոնկրետ որոշումներ կայացնում։ Կշեռքի համար կարևոր է, որ ճանապարհորդության վայրը վառ ու տեսարժան լինի։

Դուբրովնիկի բյուրեղապակյա կապույտ օվկիանոսը խելքահան կանի բոլորին, ում կհաջողվի այցելել այնտեղ։ Ձեզ դուր կգա փողոցներով քայլելն ու տեսարանով հիանալը. որ կողմ նայում ես, զգում ես պատմության շունչը։

Կարիճներ ( հոկտեմբերի 23 – նոյեմբերի 21) – Դաիգոջի տաճարը, Կիոտո

Scorpio (Oct. 23 - Nov. 21)

Իրազեկ ու ինքնավստահ կարիճները սիրում են ամեն իրավիճակում հսկողությունն իրենց ձեռքը վերցնել։ Բայց չնայած նրանք սիրում են մարտահրավերներ, ժամանակ առ ժամանակ լիցքաթափվելը շատ կարևոր է նրանց համար։

Այս նշանի համար ճանապարհորդության մեջ ամենակարևորը անվերջ զբաղվելու բան ունենալն է։ Իսկ այդպիսի ճանապարհորդության համար իդեալական է Ճապոնիայի Կիոտոն։ Բուդիստական բազմաթիվ տաճարներով ու առեղծվածային այլ վայրերով Կիոտոն կօգնի կարիճներին լիցքաթափվել։

Աղեղնավորներ ( նոյեմբերի 22 – դեկտեմբերի 21) – Միլֆորդ, Նոր Զելանդիա

Sagittarius (Nov. 22 - Dec. 21)

Աղեղնավորները, ովքեր մշտապես նորը սովորելու ու բացահայտելու անհագ ցանկություն ունեն, համարձակ արարքների ու քաջալերանքի կարիք են զգում։ Կյանքում նրանք ամենից շատ վախենում են ձանձրույթից, այսպիսով՝ կենդանակերպի այս նշանը չի հապաղում ու միայնակ ուղևորվում է նոր վայրեր բացահայտելու։

Բանջի ցատկն ու արշավները Նոր Զելանդիայի Հարավային կղզու անբաժան մասն են կազմում։ Բացահայտե՛ք կենդանական աշխարհը՝ կետերին, դելֆիններին ու պինգվիններին, հետո այցելեք պատմական վայրեր ու լրացրեք ձեր գիտելիքների բացը։ Կարճ ասած՝ պատմությունը, գեղեցկությունն ու արկածը համախմբվել են մեկ վայրում ու ձեզ են սպասում։

Այծեղջյուրներ ( դեկտեմբերի 22 – հունվարի 19 ) – Պաքսոս, Հունաստան

Capricorn (Dec. 22 - Jan. 19)

Աշխատասեր այծեղջյուրները կարող են սրտին մոտ ընդունել ամեն սխալ քայլ։ Նրանց երբեմն թվում է, թե ամբողջ աշխարհը ծանրացել է իրենց ուսերին։ Քանի որ այծեղջյուրները շատ շփվող ու բաց մարդիկ են, միայնակ ճանապարհորդությունը կարող է վախեցնել նրանց, սակայն միայնակ հիանալի ուղևորություն ունենալը հենց այն է, ինչ նրանց պետք է հանգստանալու համար։

Հունաստանի Պաքսոս կղզում շատ են բարեհամբույր ու ընկերասեր մարդիկ, այսպիսով՝ ոչ մի այծեղջյուր իրեն միայնակ չի զգա։ Գեղեցիկ ծովափերը, ստորջրյա քարանաձավներն ու ձիթապտղի ծառերը, անկասկած, դուր կգան այս նշանի տակ ծնված մարդկանց։

Ջրհոսներ ( հունվարի 20 – փետրվարի 18 ) – Մարաքեշ

Aquarius (Jan. 20 - Feb. 18)

Անկախության ու ազատության ձգտող ու մշտապես մարտահրավերներ փնտրող ջրհոսը ապրում է արկածների համար։ Երբեք ոչնչով չսահմանափակվելով՝ կենդանակերպի այս նշանը գերադասում է ապրել լիարժեք ու ուրախ կյանքով՝ շրջապատված մարդկանցով, չնայած երբեմն նա մարդախույս է լինում։ Միայնակ ճանապարհորդություն ծրագրելը ջրհոսի սրտով է, քանի որ նրանք մենակ էլ կարող են լավ ժամանակ անցկացնել։

Մարրոկոյի սրտի՝ Մարաքեշի մշակույթն ու ավանդույթները համապատասխանում են ջրհոսի նախընտրություններին։ Պատրաստ եղե՛ք զբոսաշրջիկների ամբոխի մեջ մոլորվելուն։

Ձկներ ( փետրվարի 19 – մարտի 20 ) – Բալի, Ինդոնեզիա

Pisces (Feb. 19 - March 20)

Ամպերում սավառնող ձկներն իրենց մոտեցումն ունեն կյանքին։ Ընկերասեր ու ինտուիտիվ այս նշանը պատրաստ է ամեն բան տալ՝ առանց որևէ բան ստանալու ակնկալիքի, ինչը երբեմն ուժասպառ է անում։ Այդպիսի կարեկցող մարդկանց անհրաժեշտ է այնպիսի ճանապարհորդություն, որը լիարժեք հանգիստ ու լիցքաթափում կպարգևի։

Բալիում բնական հրաշալիքներն ու ավանդույթները միացել են ու մի հազվագյուտ դրախտ ստեղծել։ Բալիի ծովափերի ցանկն անվերջ է թվում, իսկ հյուրընկալ մարդիկ է՛լ ավելի լավը կդարձնեն ձեր հանգիստը։