Աստղիկ Սաֆարյանն օրերս նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ նկարահանված «Ստանդարտ» երգի հիման վրա: Թե ինչ ստանդարտների մասին է երգը, որքանով է ստանդարտից դուրս հոլովակը, երգչուհին պատմել է BRAVO.am-ին։

 

Երաժշտության ու խոսքերի հեղինակն Աստղիկն է, իսկ երաժշտական պրոդյուսինգը դիջեյ Սերժոինն է.«Երգը հարաբերություններում ստանդարտ դարձած արարքների մասին է. երբ փորձում ես քո սիրով դիմացինիդ դարձնել յուրահատուկ ու անթերի, բայց արժանանում ես ստանդարտ վերաբերմունքի՝ «...նմանվելով բոլորին, խոսքերով խաբելով, օրերով կորելով...»։ Այլ կերպ ասած՝ արարքներ, որ անում են շատերը: Այդ դեպքում ուղղակի համարում ես նրան «ստանդարտ» ու փորձում հեռանալ։ Բայց երգում, այնուամենայնիվ, նա ոչ ստանդարտ կերպով համոզում է մնալ իր կողքին», - պատմել է երգչուհին:

 

Նրա կարծիքով՝ թեման արդիական է ցանկացած պարագայում.«Երգի ասելիքն այն է, որ պետք չէ լինել ստանդարտի մեջ: Ո՞վ է ասել, որ դա ճիշտ է, այդպես դու միայն կորցնում ես քո անհատականությունը։ Պետք է լինել յուրօրինակ, գտնել սեփական ուղին, մտածել այլ կերպ ու չվախենալ ոչ ստանդարտ լինելուց։ Չէ՞ որ դա կլինի հենց քո իրական եսը՝ յուրովի դրսեւորումներով»։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։