2016 թվականին Հռոմի հանրահայտ Թրևի շատրվաններում զբոսաշրջիկները 1,5 միլիոն եվրոյի կոպեկներ են նետել: Այս մասին հայտնում է The Times-ը: Թրևի շատրվանները կառուցվել են 1762 թվականին:

Ամսագրի կարծիքով սա հավանաբար ամենաեկամտաբեր հանրային հուշարձանն է:

Ավանդույթի համաձայն մարդիկ մեջքով կանգնում են դեպի շատրվանները և աջ ձեռքով նետում կոպեկը: Սա երաշխավորում է, որ նրանք անպայման կվերադառնան Հռոմ:

Շատրվանում հայտնված միջոցներն օգտագործում են մի քանի իտալական բարեգործական ընկերություններ: