Մեզնից շատերն իրենց փորձից գիտեն, թե ինչ են ճարպագնդերը: Դրանք փոքրիկ ուռուցքներ են, որոնք չեն ցավում, բայց ոչ էսթետիկ տեսք ունեն: Շատերը վիրաբույժի մոտ գնալուց վախենում են, հաշտվում են դրանց գոյության հետ և տարիներով ապրում այդպես:

Աչքերի շուրջ առաջացած ճարպագնդերն, ըստ մասնագետների, կապված են լյարդ-երիկամային ոչ կանոնավոր աշխատանքի հետ: Եթե այս օրգանները հետազոտելուց հետո պարզել եք, որ դրանք առողջ են, և ճարպագնդերի առաջացումն ընդամենը մաշկային կոսմետիկ խնդիր է, ապա կարող եք ժողովրդական բժշկության մեթոդներով արդյունավետ կերպով ազատվել դրանցից:

• Մաքրեք սովորական կարմիր ճակնդեղը, քերեք մանր քերիչով և դրեք ճարպագնդի վրա: Ծածկեք պոլիէթիլենային տոպրակով, կապեք և թողեք ամբողջ գիշեր: Արդեն երեք օրից ճարպագունդը կպայթի, փոքրիկ հետք կմնա, որը շուտով կանցնի: Ամեն օր անհրաժեշտ է թարմ ճակնդեղ քերել:

• Թարմ հալվեի (ալոե) տերևները կտրատեք և դրեք ճարպագնդերի վրա, ամրացրեք և թողեք ամբողջ գիշեր, իսկ առավոտյան լվացեք գոլ ջրով:

• Սխտորը քերեք և խառնեք հավասար քանակությամբ ցանկացած բուսայուղի հետ: Քսեք ճարպագնդերին, թողեք 10-15 րոպե և լվացեք:

Ցանկացած միջոց օգտագործելուց հետո դեմքը լվացեք գոլ ջրով, ապա բարակ շերտով ձեր մաշկին համապատասխան քսուք քսեք:

Առո՛ղջ եղեք: