«Չեմ վախենում մենակ մնալուց»... «Մտածել է պետք»... «Միշտ առաջ»...,- ահա այսպիսի մակագարություններով են դերասանուհի Մերի Մակարյանի՝ Instagram-ում և  Facebook-ում հրապարակած վերջին լուսանկարներն ու տեսանյութերից մեկը: Նման բովանդակությամբ մակագրությունները շատերի մոտ այն տպավորությունն են ստեղծել, որ Մերիի և իր սիրելիի՝ Վարդանի հարաբերություններն այլևս անցյալում են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ պարզելու, թե ինչ է այս պահին կատարվում նրա անձնական կյանքում, և թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում Մերիի կողմից արված խորհրդավոր գրառումները:

 

«Ինքս երբեք ոչ մի բան չեմ գրել ոչ մեր միության և ոչ էլ բաժանության մասին: Ինչ վերաբերում է իմ Instagram-ում հրապարակած երգին  և դրա մակագրությանը, ապա ասեմ, այդ երգը, որը կատարում է երգչուհի Մագան, ես շատ սիրում եմ: «Չեմ վախենում մենակ մնալուց»... սրանք շատ կարևոր խոսքեր են յուրաքանչյուրի համար: Սրանք խոսքեր են, որոնցից ոչ ոք չպետք է վախենա, ոչ ոք չպետք է վախենա մենակ մնալուց: Այս ամենն ինձ հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի»,- պարզաբանեց Մերի Մակարյանը, ապա անդրադարձավ նաև մյուս մակագրություններին.

 

«Շեքսպիրի խոսքերը, որը ես տեղադրել եմ իմ էջում, ևս շատ կարևոր բառեր են, որոնց պետք է հետևել կյանքում: Այո, պետք է մտածել՝ կապված այս խոսքերի հետ: Ցանկացած խոսք իր խորհուրդն ունի կյանքում առաջնորդվելու համար: Իսկ «Միշտ առաջ»-ը նույնպես շատ նշանակալի խոսք է: Երբ տեղադրեցի լուսանկարս, մտածում էի՝ ինչպես կարելի է այն մակագրել, և քանի որ լուսանկարում հայացքս դեպի առաջ է, դեպի լույսն է, որոշեցի գրել հենց այդ բառերը: Իրականում այս ամենը չի վերաբերում իմ կողքի տղամարդուն»,- նշեց դերասանուհին:

 

Դիտարկմանը, որ կարելի է եզրակացնել, որ իր և սիրելիի հարաբերությունները նախկինի պես լավ են, Մերին տվեց կարճ, բայց միևնույն ժամանակ հստակ պատասխան. «Այո»:

 

Հարցին՝ արդյո՞ք Մերին և Վարդանը չեն պատրաստվում օրինականացնել իրենց հարաբերությունները, դերասանուհին չպատասխանեց՝ գերադասելով դեռևս չխոսել այս մասին.

 

«Ճիշտն ասած՝ չեմ ցանականում այս առումով որևէ բան ասել, քանի որ դա ոչ միայն իմ անձնականն է, այլ նաև՝ նրա: Երբ ինձ հետ կապված որևէ փոփոխություն լինի, ես ինքս լուսանկար կտեղադրեմ կամ որևէ գրառում կանեմ, ինչից հետո նոր մարդիկ կարող են եզրակացություններ անել»,- ասաց Մերին:

 

Նյութն ամբողջությամբ `սկզբնաղբյուր կայքում: