Օրերս հայտնի «Health» ամսագրի պաշտոնական կայքում հրապարակվել է ամսագրի նոր համարի նախապատրաստական աշխատանքներն ամփոփող տեսանյութը: Բանն այն է, որ «Health» ամսագրի սպասվող համարի դեմքը Քարդաշյանների հայտնի ընտանիքի անդամ Քլոե Քարդաշյանն է, ով ամսագրին տված իր հարցազրույցում խոսել է ավելորդ քաշի հետ կապված իր ունեցած մշտական խնդրից:

Ներկայացնում ենք «Health» ամսագրի հրապարակած տեսանյութ, որում կարող եք ականատես դառնալ Քլոե Քարդաշյանի մասնակցությամբ իրականացված լուսանկարահանման աշխատանքներին, որի ընթացքում հեռուստաաստղը տարբեր կերպարներով է եղել: