1. Գնալ հայրական տուն, որտեղ ամեն հարմարավետ է. Անցել են այն ժամանակները, երբ ծնողները պետք է հոգ տանեն ձեր մասին։ Ժամանակն է, որ դուք ինքներդ հոգ տանեք ձեր մասին։
  2. Անհանգստանալ ընթրիքից հետո. Եթե ցանկանում եք ուտել, բարի ախորժակ։
  3. Բարդույթներ. Պետք չէ բարդույթավորվել ավելորդ կիլոգրամների համար, կարելի է գնալ մարզասրահ։
  4. Ամաչել նախասիրությունների համար. Պետք չէ ամաչել այն ամենից, ինչը ձեզ հաճույք է պատճառում։
  5. Մի հրաժարվեք հաճոյախոսություններից. Դուք արժանի եք դրանց։
  6. Ծնողներից գումար խնդրելը. Դուք արդեն մեծացել եք եւ չպետք է գումար խնդրեք ծնողներից։
  7. Փուչ խոստումներ տալ. Պետք չէ խոստանալ մի բան, որը չեք կարողանալու անել։
  8. Կուռքեր ունենալը. Դուք Ջոնի Դեպին չեք հանդիպի…
  9. Համոզել բոլորին, որ դուք արդեն մեծ եք. Դուք այնպիսին եք, ինչպիսի կաք։
  10. Ոչ ձեր չափսի հագուստ գնելը. Դուք մինչ այժմ կարծում եք, որ 2 չափսով փոքր ջինսեր հագնելով նիհա՞ր եք երեւում։
  11. Այլեւս մի շփվեք տհաճ մարդկանց հետ. Դուք չեք կարող բոլորին դուր գալ. վայելեք ձեր կյանքը։
  12. Տղամարդկանցից քայլեր ակնկալելը. 21-րդ դարն է, եւ դուք կարող եք ինքներդ անել առաջին քայլը։
  13. Մի խոսեք, անցեք գործի.
  14. Բամբասել ուրիշների մասին. Եթե նման մարդիկ թանկ են ձեզ համար, ինչու եք բամբասում նրանց մասին։
  15. Խոսել 15 տարեկանի նման. դուք արդեն մեծ ու հասուն եք եւ ժարգոնային խոսքը ձեզ բնորոշ չէ։
  16. Ձեզ արդարացնել. 30 տարեկանում պետք է արդեն շատ ավելի հեշտ լինի սխալներն ընդունել։
  17. Մի քանի բաժակ խմելուց հետո զանգել նախկին սիրեցյալին. Չէ որ դուք չեք ցանկանում, որ ձեր նախկին ընկերը մտածի, որ դուք միայնակ եք։
  18. Հագնել վատ ներքնազգեստ. Դուք գրավիչ կին եք եւ պետք է գումար չխնայեք ներքնազգեստի համար։
  19. Տունը չմաքրել. Ձեր տունը հենց դուք եք. Ապրեք ներդաշնակության մեջ։
  20. Պարտքով գումար եւ վարկեր վերցնելը . Ցանկանու՞մ եք պարտքերի տակ մնալ։