Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանն օրեր առաջ է վերադարձել Միացյալ Նահանգներից: Life.panorama.am-ը զրուցել է Մերիի հետ' ամերիկյան իր հանգստի, ստացած տպավորությունների և ներկայիս գործունեության մասին:

 

«Սա արդեն իմ երկրորդ այցն էր Միացյալ Նահանգներ: Այս անգամ տպավորություններս իսկապես հրաշալի են: Ինչու եմ նշում այս անգամ, որովհետև առաջին այցիս ժամանակ չէի հասցրել շատ վայրեր այցելել: Այնտեղ անցկացրած օրերի ընթացքում գնացի Լաս Վեգաս, Դիսնեյ Լենդ, այցելեցի շատ հետաքրքիր ակումբներ, բարձրաճաշակ ռեստորաններ և այլն»,- պատմեց Մերի Մակարյանը' ավելացնելով.
«Հատկապես տպավորված եմ Լաս Վեգասից, որտեղ կարող ես քեզ գրեթե ամեն ինչ թույլ տալ: Ես, իհարկե, ինձ ամեն ինչ թույլ չեմ տվել, բայց դրանով հանդերձ' շատ լավ հանգիստ եմ անցկացրել»,- ժպիտով հավելեց հաղորդավարուհին:

 

Վերջինս պատմեց, որ Լաս Վեգասում, ինչպես բոլորը, այնպես էլ ինքը, հաճախել խաղատուն, որտեղ մեծ հաշվով ոչ շատ գումար է վաստակել և ոչ էլ կորցրել.

 

«Երբ դու հայտնվում ես Վեգասում, անհնար է, որ չխաղաս: Ես էլ փորձեցի և խաղացի, ինչի արդյունքում և հաջողություն գրանցեցի և ոչ: Մի խոսքով, ամեն ինչ փորձել եմ, տեսել եմ և հաղթանակ, և պարտություն»,- ասաց Մերի Մակարյանը:

 

Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում: