Եթե ունեք 1 դոլարանոց թղթադրամ, ապա ուշադիր զննեք այն: Հաստատ կզարմանաք.

 

Ամերիկյան 1 դոլարանոց թղթադրամը երկար տարիներ համարվում էր միստիկական գաղտնիք և շատ հիպոթեզների աղբյուր, որոնք վերաբերում են թղթադրամի վրա առկա բազմաթիվ խորհրդանիշներին և նշաններին:

 

Առաջարկում ենք Ձեզ, հենց հիմա, միասին բացահայտել 1 դոլարանոցի գաղտնիքները.

 

Արարած

 

96a3be3cf272e017046d1b2674a52bd310

 

Առանց խոշորացույցի, այդ խորհրդանիշը շատ դժվար է տեսնել: Աջ վերևի անկյունում, 1 թվի կողքը դիտվում է մի փոքրիկ արարած: Դրա առաջացման առումով գոյություն ունեն բազմաթիվ ենթադրություններ՝ որոշ մարդիկ գտնում են, որ դա արծիվ է, իսկ ոմանք էլ ենթադրում են, որ դա ուղղակի նշան է, որը տեղադրված է կեղծումներից զերծ մնալու համար: Որոշ մարդիկ էլ, ընդհանրապես՝ սարդ են տեսնում, այլ ոչ թե արծիվ, որովհետև սարդը ավելի ռացիոնալ է բացատրում 1 թվի ետևում սարդոստայնի գոյությունը: Գոյություն ունի նաև երրորդ տեսությունը, որի հետևորդները ենթադրում են, որ այդ նշան է գանգ է՝ խաչվող ոսկորներով, որն էլ նկատելի է դառնում, երբ դիտում ես թղթադրամը կողքից:

 

Տառ

 

a2ef406e2c2351e0b9e80029c909242d12

 

Այստեղ խոշորացույցը պետք չի գա: Չնայած շատերը գիտեն, թե ինչ է նշանակում Վաշինգտոնի նկարի ձախ կողմը գտնվող «G» տառը: Այդ վայրում դրա գոյությունը ունի տրամաբանական բացատրություն: Այդ տառը՝ թղթադրամի տպագրման համար պատասխանատու Դաշնային պահուստային բանկի նշանակումներից մեկն է: Տվյալ դեպքում «G»-ն նշանակում է Չիկագո:

 

Ամերիկյան թղթադրամների տառերը նշանակում են՝ «A»-Բոստոն, «B»-Նյու Յորք, «C»-Ֆիլադելֆիա, «D»-Կլիվլենդ, «E»-Ռիչմոնդ, «F»-Ատլանտա, «H»-Սենտ Լուիս, «I»-Մինիապոլիս, «J»- Կանզաս Սիթի, «K» – Դալլաս և «L» – Սան Ֆրանցիսկո:

 

Այնպես որ, այս տառերում ոչ մի գաղտնիք չկա:

 

Արծիվ

 

e45ee7ce7e88149af8dd32b27f9512ce13

 

Թղթադրամի հակառակ կողմում պատկերված է վահանով արծիվ, որը ճանկերում սեղմել է 13 նետ և ձիթենու ճյուղ 13 պտուղներով: Վահանի վրա 13 հորիզոնական և 13 ուղղահայաց գծեր են, իսկ արծվի վրա 13 աստղ:

 

Ինչո՞ւ հատկապես 13: Ի՞նչ է նշանակում տվյալ դեպքում 13-ը: Ոմանք ենթադրում են, որ այդ պատկերը իր մեջ կրում է չար, նույնիսկ սատանական իմաստ՝ ակնարկելով համաշխարհային տիրապետման ձգտումը: Սակայն գիտնականները ենթադրում են, որ 13 թվի ճիշտ բացատրությունը այն է, որ կարող է լինել միայն 13 մեկնարկային գաղութ: Ամեն դեպքում, թղթադրամի 13 թիվը հաստատ երկրորդական դեր չի կատարում, եթե առկա են այդքան շեշտադրումներ:

 

Աչք

 

7d0665438e81d8eceb98c1e31fca80c111

 

Աչքը՝ թղթադրամի ստեղծման օրից դարձել է մեծ հանելուկ: Թվում է թե այն սավառնում է երկնքում և վառ լույս ճառագում: Ի՞նչ կարող է դա նշանակել: Այս խորհրդանիշի շուրջ ծավալված վեճերը ընդգրկում են կարծիք, որ դա Աստված է, ով հետևում է Ամերիկային, և ենթադրություն, որ դա հենց այն ամենատես աչքն է, որը շատ հաճախ հիշատակվում է մասոնների կողմից:

 

Հռոմեական թվեր


751d31dd6b56b26b29dac2c0e1839e3413

 

Ուշադիր զննելով բուրգը, նրա հիմքում կտեսնեք տառերի հերթականություն՝ MDCCLXXVI: Այդ «ծածկագիրը» ամենևին էլ գաղտնիք չէ և այն ունի տրամաբանական բացատրություն: MDCCLXXVI-ը՝ հռոմեական թիվ է, որը համապատասխանում է 1776 թվին: 1776թ. Ամերիկան հայտարարեց իր անկախության մասին:



Խաչ


faeac4e1eef307c2ab7b0a3821e6c66714

 

Եթե դիտենք թղթադրամը հակառակ կողմից, ապա կարելի է անմիջապես 1 թվի առջևում տեսնել հստակ ընդգծված խաչ, որը հիշեցնում է հողմաղացի թևեր: Շատերը ենթադրում են, որ այդ խորհրդանիշը կատարված է  Մալթական խաչի տեսքով, որում որոշ մարդիկ հայտնի Մալթական ասպետական միաբանության ակնարկ են տեսնում: 1798թ. Մալթայում գտնվող ամրոցը գրավում է Նապոլեոնը, ով ասպետների մեծ մասին արտաքսում է Ամերիկա:

 

Հինդուիստական Աստված


d72d187df41e10ea7d9fcdc7f59092058

 

Այստեղ Ձեզ նորից անհրաժեշտ կլինի խոշորացույց: Ձախ անկյունում գտնվող 1 թվի աջ անկյունի նկարում նկատվում է բարձր կապված մազերով գլուխ: Շատերը ենթադրում են, որ դա Հինդուիստական Աստված Շիվան է: Միգուցե դրան դժվար է հավատալ, բայց դավադրության տեսության հետևորդները գտնում են, որ թղթադրամին հենց Շիվան է, ով հայտնի է նաև որպես «Ավերիչ»:

 

Չնայած բոլոր տեսությունների և ենթադրությունների, իրական իմաստը, որոնք ներդրված են 1 դոլարանոցի թվերի և խորհրդանիշների մեջ, մնում են Ամերիկայի ամենամեծ գաղտնիքներից մեկը: