Օրերս գեղեցկուհի և սեքսուալ Քլոե Քարդաշյանը հեռուստատեսային շոուներից մեկի ժամանակ խոստովանել է, որ ինքը երկար տարիներ հետազոտվում է ուռուցքաբանի մոտ։ 32-ամյա Քլոեի հիվանդության մասին մինչ այժմ միայն ընտանիքի անդամները և հարազատ ընկերները գիտեին։  Միայն հիմա է Քլոեն որոշել պատմել իր հիվանդության մասին։

 

Նա պատմել է, որ իր մարմնի վրա շատ խալեր կան, սակայն նրանցից մեկը, որը գտնվում է մեջքին, չարորակ է, և որպեսզի հիվանդությունը կանխվի նա հաճախ է այցելում ուռուցքաբանի մոտ։ Ռեալիթի շոուի աստղը շոուի ժամանակ նման հիվանդություն ունեցողներին խորհուրդ է տվել հետևել իրենց առողջությանը և ժամանկին դիմել բժիշկների օգնությանը։ 

 

Այս մասին գրում է ռուսական popcornnews.ru կայքը։