Խոյ

Չնայած ընդհանուր դրական միտումներին` աստղերը Խոյերին խորհուրդ են տալիս ժամանակավորապես նվազեցնել արտաքին ակտիվությունը: Այսօր իրավիճակը կարող է խճճված, ինտրիգային, տագնապեցնող դառնալ: Հնարավոր է ստիպված լինեք ինչ-որ բան թաքցնել, հաշվի նստել հանգամանքների հետ: Իրադարձությունների ընկալումը կախված կլինի տրամադրությունից, ինքնազգացողությունից, վատ սովորությունների առկայությունից:

 

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում զգուշանալ կեղծ  հույսերից: Այսօր դատարկ երազանքները ձեզ կարող են մղել անարդյունավետ, վտանգավոր ուղղությամբ: Չարժե կուրորեն հավատալ ինչ-որ մեկին. մարդիկ և գաղափարները, որոնք նախկինում ձեզ չեն դավաճանել, այսօր կարող են ցույց տալ իրենց ստվերային կողմը: Արժե ժամանակավորապես հրաժարվել կոնկրետ որոշումներից: Օրը կարող է հաջող լինել, եթե զբաղվում եք ստեղծագործությամբ կամ հետազոտություններով:

 

Երկվորյակ

Երկվորյակների գլխում կարող են նոր փայլուն գաղափարներ ծնվել, աճում է ընդհանուր ստեղծագործականությունը, շփվողականությունը, մարդկանց մեջ գտնվելու պահանջը: Այնուամենայնիվ, աստղերը խորհուրդ չեն տալիս շտապել սեփական զգացմունքների և մտադրությունների արտահայտման, առաջարկությունների բարձրաձայնման հարցում: Այսօր կտրուկ աճում է սխալի հավանականությունը: Հանգամանքները ձեզ կարող են անորոշ վիճակում դնել:

 

Խեցգետին

Այսօր Խեցգետինների զգացմունքային և հոգեկան վիճակը կայունանում է: Սպասվում է ոգևորության ներհոսք, սակայն այն կարող է կեղծ կամ անհաստատուն լինել: Հնարավոր է իրականությունը գունազարդելու, չափից դուրս ներողամտություն և հանդուրժողականություն դրսևորելու հակում: Եթե ձեզ չի գոհացնում ներկան, կարող եք ձգտել մնալ անցյալում. դա դեռևս հնարավոր է: Խորհուրդ է տրվում խուսափել ապագայի հետ կապված ցանկացած կարևոր որոշումից:

 

Առյուծ

Առյուծների մոտ աճում է ինքնավստահությունը, ի հայտ է գալիս ստվերից դուրս գալու ցանկություն: Սակայն աստղերը հիշեցնում են, որ դա աստիճանական գործընթաց է: Դուք վիթխարի ներքին պոտենցիալ ունեք և պատրաստ եք բացել ձեզ աշխարհի համար, սակայն աշխարհն այսօր պատրաստ չէ ձեզ ճիշտ ընդունել: Ձեր վաղաժամ գործողությունների էֆեկտը կարող է թուլանալ կամ մարել: Արժե ևս մի քանի օր սպասել, մինչև ձևավորվեն ակտիվության համար անհրաժեշտ պայմանները:

 

Կույս

Կույսերը նորից մտնում են անորոշության շրջան: Կասկածների առիթ կարող է դառնալ գործընկերոջ կամ մրցակցի հանելուկային պահվածքը, խմբում ինտրիգը: Հնարավոր է, որ ինքներդ եք ձեզ համար հարաբերությունների աղավաղված պատկեր կազմել, և ժամանակ է պահանջվում, որպեսզի պարզեք հերթական թյուրիմացությունը: Լավագույն պահը չէ անհատական ելույթների համար: Ձեր լավագույն ստեղծագործական գաղափարները պետք է նորից բյուրեղանան, մինչև դրանք բարձրաձայնեք:

 

Կշեռք

Կշեռքներն այս և մոտակա օրերը պետք է հատկացնեն նախապատրաստմանը և շրջադիտմանը: Այս օրը թույլ է տալիս հասկանալ որոշ մարդկանց գաղտնի շարժառիթները, բացահայտել անձնական հաջողության ճանապարհին քողարկված արգելքները: Կարելի է բացահայտել սուտը: Իրադարձությունների քողարկված պատճառները ճիշտ տեսնելու համար անհրաժեշտ կլինի ուշադրություն: Հնարավոր է, որ սխալվել եք օգնականների ընտրության հարցում:

 

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում ուշադրությունն ուղղել սեփական վիճակի ներդաշնակեցմանը և, եթե անհրաժեշտ է, գործերի սահուն ավարտին: Խորհուրդ չի տրվում կազմել ինչ-ինչ ծրագրեր, պատասխանատվություն ստանձնել, դատողություններ անել, քանի որ ստեղծված իրավիճակը ձեզ համար դեռ պարզ չէ: Լավ կլինի ընկղմվել անցյալում. հենց այն կդառնա ձեզ համար ոգևորության լավագույն աղբյուրը: Օրը հաջող է ծանոթ զբաղմունքների համար:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներին աստղերը նորից բարձր զգոնության և հավաքվածության կոչ են անում: Այսօր իր մասին կարող է հիշեցնել վատ սովորությունների, բացասական զգացմունքների հանդեպ ձեր հակվածությունը: Շրջակա մթնոլորտը` ներառյալ տնային, չի առանձնանում հստակությամբ, կարող են նոր հարցեր ի հայտ գալ: Բացառված չէ, որ դժվարանա անկեղծ շփումը, շատ բաներ ստիպված լինեք գլխի ընկնել: Չարժե որևէ մեկին կուրորեն հավատալ, նոր քայլեր ձեռնարկել:

 

Այծեղջյուր

Այծեղյուրներին խորհուրդ է տրվում քննադատորեն մոտենալ ցանկացած տեղեկատվության, ինչպես նաև ոգևորության պատահական ալիքների մատուցած գաղափարներին: Այսօր երևակայությունը կարող է գերազանցել ողջամտությանը և տրամաբանությանը: Հաջողություն սպասվում է միայն լավ ծանոթ գործերում և ուղղություններում: Չարժե դրանց սահմաններից դուրս գալ: Հնարավոր է ստիպված լինեք գործել տվյալների պակասի, անհրաժեշտ մարդկանց և աղբյուրների անհասանելիության պայմաններում:

 

Ջրհոս

Ջրհոսների համար մեծ նշանակություն է ստանում գործընկերոջ, սիրելի անձնավորության կամ հնարավոր մրցակցի անձը: Աստղերը հուշում են, որ դուք ունեք բոլոր հնարավորությունները ձեզ հետաքրքրող մարդու հետ լեզու գտնելու, սակայն խորհուրդ չեն տալիս շտապել անմիջական կամուրջներ կառուցելու գործում: Որքան էլ, որ ցանկանում եք արագացնել իրադարձությունները, խելամիտ կլինի մի քանի օր սպասել: Հաջող երկխոսության համար այժմ կարող են չբավականացնել որոշ էական դետալներ:

 

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում բացահայտել իրենց թուլությունները, իսկ որոշ դեպքերում`նաև իրադարձություններին իրենց մասնակցությունը: Կարող եք մնալ անտեսանելի վերահսկողության տակ, լինել զննումների, բամբասանքների առարկա: Ցանկալի է բարձր զգուշություն և հավաքվածություն, եթե միշտ տեսանելի եք, փորձաշրջան եք անցնում, գտնվում եք բացահայտ կամ գաղտնի մրցակցության ռեժիմում: Այնուամենայնիվ, լավագույն պահը չէ նաև լիակատար ինքնամեկուսացման համար: