Խոյ. Հակասական հոգեվիճակի օր է: Դուք մեկ ընկնում եք տրտումների գիրկը, երբ անցյալի հետ կապված հուշերն ու իրադարձությունները ձեզ հանգիստ չեն տալիս, մեկ էլ' լիցքերի ներհոսք եք զգում, կարծես' պատրաստ եք սարեր շուռ տալ: Այսօր ամենակարևորը կլինի չշտապելը, հատկապես' որոշումներ ընդունելիս, քանի որ դրանք դժվար կլինի սթափ գլխով ընդունել' առանց ընկնելու էմոցիաների գիրկը: Աշխատեք նաև չտալ այնպիսի խոստումներ և չընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են անցանկալի հետևանքներ ունենալ:

Ցուլ. Օրվա էմոցիոնալ ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Նոր ծանոթությունները չափազանց օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն պրոֆեսիոնալ գաղափարների իրականացման հարցում: Աշխարհիկ միջոցառումների այցելելիս դուք կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:

Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար: Շատ բարձր է ձեր ստեղծագործական ներուժը, դրա հետ մեկտեղ էլ դուք ձեր մեջ նոր տաղանդներ եք բացահայտում, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:

Երկվորյակներ. Այսօր դուք աչքի եք ընկնում նրբանկատությամբ, մտերիմների հետ' անսահման համբերատար եք, սակավածանոթ մարդկանց հետ' նույնքան անսահման բարեհամբույր: Ոչ ոք չի կարող ձեզ հավասարակշռությունից հանել, ստիպել նյարդայնանալ կամ բռնկվել: