Խոյ

Շատ Խոյերի այսօր սպասվում է անհանգստություն, հնարավոր են ռիսկեր: Սակայն նախադրյալներ կան նաև հաջողության համար: Կախված իրավիճակից՝ կհաղթահարեք վտանգը, կամ այն ձեր կողքով կանցնի: Փորձը չի տապալվի, իսկական ընկերությունը կդիմանա փորձությանը: Միաժամանակ ապագայի ևս մեկ օգտակար դաս կստանաք: Չարժե նոր գործեր ձեռնարկել, քանզի այսօր ձեզ համար մեծ է դրանցում սխալ մարտավարություն ընտրելու հավանականությունը:

 

Ցուլ

Աճող լարվածության մթնոլորտում շատ Ցուլեր իրենց անհարմար կզգան: Հնարավոր է ստիպված լինեք կայացնել կամ պաշտպանել ոչ ժողովրդական որոշում: Չարժե կտրուկ փոխել ծրագրերը, պատասխանատվություն ստանձնել, միանալ կոլեկտիվ նախագծի: Անցանկալի են նախաձեռնությունները՝ կապված կարիերայի, շփման, ինչպես նաև մասնավոր կյանքի հետ: Իսկ հիվանդությունները չարժե անուշադրության մատնել. դրանք կարող են քրոնիկ բնույթ ստանալ:

 

Երկվորյակ

Երկվորյակներին չեն խանգարի կանխարգելիչ նախազգուշական միջոցները: Այսօր կարող է թուլանալ պաշտպանությունը, որին ապավինում եք: Դա հատկապես հավանական է, եթե ճանապարհ եք ընկել, հայտնվել եք անսովոր իրավիճակում, անծանոթ ընկերախմբում: Հնարավոր է դավաճանի ինքնազգացողությունը, տեխնիկան կամ անհրաժեշտ ծառայությունը: Տհաճ պահերհնարավոր են նույնիսկ այնտեղ, որտեղ դուք սովորաբար խնդիրներ չեք ունենում:

 

Խեցգետին

Օրվա ընթացքում Խեցգետիններին սպասվում են ռիսկեր և տհաճ անակնկալներ: Շատ բան կախված կլինի նախապատրաստությունից: Շահեկան, հաճելի, ծանոթ զբաղմունքների փոխարեն ստիպված կլինեք բոլոր ուժերը և ռեսուրսները կենտրոնացնել անսովոր առաջադրանքի լուծման վրա: Կարող են ի հայտ գալ նախկին նախաձեռնությունների, չմտածված խաղերի տհաճ, բայց անխուսափելի հետևանքները: Օրվա դրական կողմը կարծրատիպերը կոտրելու հնարավորությունն է:

 

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս լցվել համբերությամբ և դադար վերցնել: Այսօր կարևոր է խնայել էներգիան, չտրվել սադրանքի և չանել ավելին, քան անհրաժեշտ է: Չարժե վեճերի մեջ մտնել, միություններ կնքել, մասնակցել կոլեկտիվ ակցիաների, մաքրել հին հաշիվները, արագացնել սիրային կամ այլ գործերը: Միջամտություն են պահանջում միայն ծայրահեղ դեպքերը, որոնք կապված են անխուսափելի ավարտական գործընթացների հետ:

 

Կույս

Կույսերը ստիպված կլինեն համակերպվել այն մտքին, որ ամեն ինչ միանգամից չի ստացվում, և որոշ առաջադրանքներ բարդ են ու համբերություն են պահանջում: Այսօր բարձրանում է աշխատանքում խափանումների հավանականությունը, կարող է դավաճանել տեխնիկան, էլեկտրոնիկան կամ մարդկային գործոնը: Կարող է հասունանալ ռեժիմը, սովորությունները փոխելու անհրաժեշտությունը: Չարժե անփութություն դրսևորել սեփական առողջության նկատմամբ:

 

Կշեռք

Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել վաղ մեկնարկից: Գերազանց մտահղացումներն այսօր կարող են չարդարացված շատ ռեսուրսներ և էներգիա խլել՝ տանելով փակուղի: Չարժե ինչ-որ բան ձեռնարկել զգացմունքների ազդեցության տակ: Լավագույն օրը չէ նախկին հարաբերությունների պարզման և նորերի զարգացման համար. որքան սերտ է շփումը, այնքան մեծ է կոնֆլիկտի հավանականությունը, երեխաների, ընկերների, սիրելիի հետ վիճաբանության ռիսկը:

 

Կարիճ

Կարիճներին այսօր շատ բան կնյարդայնացնի: Հնարավոր է ընկերների, տնեցիների հետ տարաձայնությունների սրում: Բացառված չեն կենցաղային վնասվածքները: Եռանդուն Կարիճները կարող են շատ արագ բառերից անցնել գործողությունների: Արժե հետաձգել հայտարարությունները, ելույթները, տան ձևափոխումները, բիզնեսի բացումը, կոլեկտիվին ներգրավվումը: Անցանկալի է շարունակել վեճը, խաղը կամ կոնֆլիկտը, որը չափից դուրս շատ էներգիա է խլում:

 

Աղեղնավոր

Ի սկզբանե բարենպաստ իրավիճակը կարող է Աղեղնավորներին անակնկալներ մատուցել: Տհաճ պատահականությունը կարող է փչացնել հարաբերությունները, դժվարացնել ճանապարհը, դանդաղեցնել առաջընթացը: Հնարավոր են խնդիրներ տրանսպորտի, էլեկտրոնիկայի, փորձարարական սարքավորումների հետ: Կարող է չգործել կանոնների մի մասը: Միևնույն ժամանակ, առիթ չունք հոռետեսության համար: Եթե ինչ-որ բան չի ստացվում, իմաստ ունի սպասել:

 

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս ժամանակավորապես հրաժարվել գնումներից և գումարային հաշվարկներից, բիզնեսի բացման, զարգացման կամ վերափոխման ինի-ինչ միջոցառումներից: Այսօր ցանկացած գործարք ենթարկվում է ռիսկի: Բացառված չեն տեխնիկական բնույթի անսպասելի խափանումները: Բարձրանում է վնաս հասցնելու, իրերը փչացնելու, անորակ ապրանքի ընտրության, անհամապատասխան մարդկանց հետ բախման հավանականությունը:

 

Ջրհոս

Ջրհոսները կարող են շատ էներգիա կորցնել: Ձեր կայունության կորուստը կարող է հանգեցնել ագրեսիվ հակառակորդի հետ հոգեբանորեն քայքայիչ շփման, թշնամական միջավայրում հայտնվելու: Բանավեճը կարող է վերածվել վիճաբանության: Ռիսկ կա մրցույթում պարտվելու: Ձեզ դժվար չի լինի սխալ քայլերի դրդել, եթե խանդոտ կամ հիշաչար եք: Չարժե սրել հարաբերությունները. նա, ով ընկեր կամ գործընկեր չի դարձել, կարող է ուժեղ մրցակից դառնալ:

 

Ձկներ

Ձկները կարող են նկատել, որ իրենց հնարավորությունների շրջանակը նեղանում է: Աստղերը հուշում են, որ արգելքների մի մասն ուղղակի օրվա առանձնահատկությունն են, և որոշ գործողություններ բավական է թողնել վաղվան: Միևնույն ժամանակ, կարևոր գործերը չարժե հետաձգել, հատկապես, եթե դրանք հասել են ավարտական փուլին: Այսօր արժե ուշադրություն դարձնել անսովոր նրբություններին, վերջին նորություններին. բացառված չէ, որ տեսածը կամ լսածը շուտով պետք գա: