Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ: Այս օրերի ներդաշնակությունը խաբուսիկ է, եթե չունի ամուր հիմք: Արժե հստակություն մտցնել ընտանեկան, ամուսնական, ինչպես նաև մտերիմ մարդկանց հետ շփումներում: Դժվարին իրավիճակում անհրաժեշտ է ժամանակ գտնել` ճշտելու ձեր իրավունքներն ու պարտականությունները, մասնագիտական կամ քաղաքացիական պարտքը:

 

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս ավելի բծախնդիր մոտենալ ցանկացած միջոցառման նախապատրաստությանը: Կանոնների և կարևոր մանրուքների նկատմամբ անփութությունը կփչացնի ցանկացած նախաձեռնության հաճույքը: Ողջունվում են լավ ինքնազգացողության և արտաքինի պահպանմանն ուղղված համակարգային պրոֆիլակտիկ միջոցները: Կարող է անակնկալ մատուցել ընկերական ծառայության հետ կապված իրավիճակը:

 

Երկվորյակ

Երկվորյակներն այսօր հույս ունեն ներդաշնակության, կանխատեսելիության, հարաբերություններում պարզության, սակայն իրականությունը կարող է ավելի բարդ լինել: Չարժե առավոտյան ինչ-որ բան մանրամասն ծրագրել. շուտով կարող է փոխվել տրամադրությունը, եղանակը, առաջնայնությունների ցուցակը: Կեսօրից հետո կարելի է կազմել ծրագրեր` հաշվի առնելով փոփոխությունների և անակնկալների հնարավորությունը:

 

Խեցգետին

Այս օրը Խեցգետինների մոտ կարող է ավելացնել նյարդայնությունը: Բացառված չեն տարաձայնությունները տնեցիների, ծնողների, ամուսնու հետ: Լավագույն օրը չէ, եթե բնակարան եք վարձակալում, ճանապարհորդում եք: Չարժե այս օրն ընտրել փոփոխությունների, գնումների համար: Տհաճությունները նվազագույնին հասցնելու համար օգտակար է ունենալ հստակ օրակարգ, ավելի պարզ գիտակցել ձեր ընթացիկ նպատակներն ու հնարավորությունները, կատարել պարտականությունները:

 

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում հաշվի առնել ճանապարհին, շփման ընթացքում խնդիրների հավանականությունը: Զրույցի ծրագիրը, ուղևորության երթուղին կարող է փոփոխվել վերջին պահին, ինչը ձեզ ֆիզիկական, մտավոր և զգացմունքային անհարմարություն կպատճառի: Կարևոր գործերն ավելի լավ է հետաձգել: Համաձայնությունը և համերաշխությունը կարող են խաբուսիկ լինել, եթե գործին խառնված է ինչ-որ ինտիմ, ցավոտ պահ:

 

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում հրաժարվել էքսպրոմտներից` օրակարգում թողնելով միայն մտածված, կշռադատված ծրագրերը: Լավագույն պահը չէ ազատ որոնման և կատարյալ ստեղծագործության համար: Այս կամ այն ընտրությունը կատարելիս ավելի լավ է ղեկավարվել ոչ թե անձնական ճաշակներով, այսրոպեական քմահաճույքներով և պատահական խորհուրդներով, այլ ստուգված ստանդարտներով, որակի չափանիշներով:

 

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում կողմոնորոշվել առաջնայնություններում և չնահանջել դրանցից: Պատասխանատվությունն աճում է, եթե կատարում եք ավարտական քայլը: Չի խանգարի օրակարգ կազմելը, պարզել գործողությունների հաջորդականությունը: Եթե պետք է մասնակցեք միջոցառման, ցանկալի է ճշտել ծրագիրը, առաջադրվող պահանջները, կարևորագույն սահմանափակումները: Նոր նախաձեռնությունները վաղաժամ են:

 

Կարիճ

Կարիճներին այսօր կարևոր է ունենալ գործընկերոջ կամ օրենքի օժանդակությունը, չի խանգարի նաև սեփական ճշմարտացիությանը ներքին վստահությունը: Փոխզիջման օր է, բացառված չէ զգացմունքների և գիտակցության, արկածախնդրության և զգուշավորության միջև վեճը: Գրավիչ նախաձեռնությունները կարող են ունենալ հակադարձ կողմ, որն անհրաժեշտ է ժամանակին տեսնել և կշռադատել հնարավոր հետևանքները:

 

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր ունակ են կանխատեսել և մասնակիորեն ծրագրել ապագան: Հնարավոր է ստանաք անհրաժեշտ օգնությունը, սակայն չարժե այն շփոթել բարեգործության կամ պատահական հաջողության հետ: Կարող եք հնարավորություն ստանալ վերականգնելու ձեր օրինական իրավունքները, անհրաժեշտ ատյանի, միության, մարդու հետ կապը: Որոշ կարևոր դետալներ կհուշի փորձը: Կարևոր քայլն արժե ժամանակավորապես հետաձգել:

 

Այծեղջյուր

Շատ Այծեղջյուրներ այսօր պատրաստ են անհրաժեշտ, թեկուզև տհաճ քայլին: Միայն վճռականությունը կարող է քիչ լինել, եթե ձեր ծրագիրը համաձայնեցված չէ շահագրգիռ անձանց հետ: Եթե փոխադարձ հետաքրքրությունները կարգավորված չեն, ռիսկի եք դիմում թուլացնել ձեր դիրքերը: Դատական և այլ վարույթներում կարևոր է հստակ փաստարկումը, գրագետ մասնագիտական, իրավական և անձնական դիրքորոշումը: Արժե ճշտել շփումների էությունը:

 

Ջրհոս

Ջրհոսներին կարող է հետաքրքրել օրենսդրությունը: Ուշադրության կենտրում կարող է հայտնվել տնտեսության, զբոսաշրջության ոլորտում տիրող վիճակը: Հնարավոր է հետաքրքրություն պայմանագրի ձևակերպման, ամուսնության, արտասահմանում ուսուցման վերաբերյալ: Այս օրը նաև ընդգծում է բարոյական և հոգևոր հիմնական սկզբունքների կարևորությունը: Դրանք չպետք է կորցնեն կարևորությունը` ընթացիկ իրադարձությունների, զգացմունքների ֆոնին:

 

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում գործել իներցիայով, հագուրդ տալ իրենց ճաշակներին և քմահաճույքներին: Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ օգտակար է գնահատել հնարավոր բացասական արդյունքը: Բացառված չէ, որ մոտ լինեք օրենքի, կարևոր սկզբունքի, հիմնական պայմանավորվածության խախտմանը: Չի ողջունվում արկածախնդրությունը. ավելի լավ է հոգ տանել անվտանգության, պաշտոնականության, իրավական պաշտպանության մասին: