Ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանը վարժանքի ժամանակ ընկել Է ձիուց, ինչի հետեւանքով կոտրվել են նրա ոսկորներից մի քանիսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Page Six պորտալը՝ վկայակոչելով դերասանուհու ներկայացուցչին:

 

Ավելի վաղ աղբյուրները հայտնել Էին, որ Թուրմանին տեսել են Սեն Բարթելեմի կղզու ռեստորաններից մեկում, նա «այնպիսի տեսք ուներ, ասես ազդրի վիրահատություն Է տարել»:

 

Դերասանուհու ներկայացուցիչը բացատրել Է, թե ինչ Է տեղի ունեցել: «Ուման ձիու հետ կապված պատահարի մասնակից Է դարձել: Նա վարժանքներ Էր անում երիտասարդ ցեղական հովատակի վրա, որն ինչ-որ բանից վախեցել Է»,-հրատարակությունը մեջբերում Է Թուրմանի ներկայացուցչի խոսքը:

 

Կինոկարիերայի տարիներին Թուրմանը «Օսկար» մրցանակի Է անվանակարգվել երկրորդ պլանի լավագույն դերի համար, առաջադրվել Է նաեւ մի շարք այլ հեղինակավոր մրցանակների, սակայն ստացել Է միայն մեկ «Ոսկե գլոբուս» եւ MTV Movie Awards մրցանակ: Դերասանուհուն փառք Է բերել ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի հետ համագործակցությունը եւ նրա «Քրեական ընթերցվածք» եւ «Սպանել Բիլին» ֆիլմերում խաղացած դերերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: