LadyNews.am-ը գրում է.
Աշխարհը խոսեց Էմիլի Ռատաժկովսկու մասին 2013թ-ին' Ֆարել Վիլյամսի և Ռոբին Տիկի տեսահոլովակում մերկ նկարահանվելուց հետո:
Դրան հետևեցին մի քանի ֆիլմեր և լուսանկարների շարքեր ամսագրերում: Երիտասարդ ամերիկուհու անունը մշտապես ներառվում է ամենասեքսուալ կանանց ցուցակում, ինչի պատճառով, Էմիլիի խոսքերով, ռեժիսորները չեն ընկալում նրան որպես դրամատիկ դերասանուհի:
«Հետաքրքիր պարադոքս է, եթե դու սեքսուալ ես, քեզ ավելի դժվար է լուրջ դերեր ստանալ կինոյում: Էկրանի վրա քեզանից սպասում են այն կերպարը, որը դու իրական կյանքում ես մարմնավորում: Այսինքն՝ «Թող նա զբաղվի նրանով, ինչը իր մոտ լավ է ստացվում», - ասել է Էմիլի Ռատաժկովսկին Evening Standard-ին տված հարցազրույցում:
Շարունակությունը` այստեղ: