Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանդիպել է ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Ռոբերտ Կետիկյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Թանկյանի Instagram-ից։

 

«Պատիվ է հանդիպել ֆրանսահայ հիանալի կինոռեժիսոր Ռոբերտ Կետիկյանի հետ։ Նա նոր ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Խենթ պատմություն»»,- գրել է Սերժը։