Bulgari իտալական տունը ներկայացրել Է զարդերի նոր հավաքածու, որը կրում Է Roman Sorbet անվանումը: Դրանում ներկայացված են ոսկերչական իրեր, որոնք պատրաստված են կոնֆետների, սառնաշաքարի եւ պաղպաղակի տեսքով:
Զարդերն ստեղծելիս օգտագործվել Է սպիտակ եւ դեղին ոսկի, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր՝ շափյուղաներ, ցավորիտներ եւ մեղեսիկներ:
Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել Է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում Էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան:
Ընկերությունը մասնագիտանում Է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari-ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր Է ու դրանց կառավարիչը: