Beats 1 ինտերնետ-ռադիոկայանի YouTube-ի Էջում հայտնվել է Apple Music երաժշտական ծառայության նոր գովազդը՝ Թեյլոր Սվիֆթի մասնակցությամբ:

 

Հոլովակում, որն ստացել Է Taylor Mic Drop անվանումը, երգչուհին իր iPhone 6s Plus սմարթֆոնի վրա միացնում է Getting Ready to Go Out («Պատրաստվում ենք դուրս գալ տանից») փլեյլիստը և այնտեղ ընտրում Jimmy Eat World խմբի The Middle երգը:

 

Այնուհետեւ փոփ-երգչուհին սկսում է պարել ու «երգել»՝ որպես բարձրախոս օգտագործելով մակիաժի համար նախատեսված վրձինը: