Քլոե Քարդաշյանի բախտը բասկետբոլիստների հետ չի բերում: Նախ 2013-ին նա բաժանվեց իր ամուսնուց` բասկետբոլիստ Լամար Օդոմից, իսկ հետո սիրավեպ սկսեց մի ուրիշ բասկետբոլիստի` Ջեյմս Հարդենի հետ, սակայն երկու շաբաթ անց նա բաժանվեց նաև Ջեյմսից:

 

Քլոեն, սակայն, արդեն նոր սիրավեպ է սկսել: Այս անգամ նրա ընտրյալը ռեփեր Ջեյսոն Տերրել Թեյլորն է, ում Քլոեն ճանաչել է դեռ այն ժամանակ, երբ ամուսնացած չի եղել Լամարի հետ: