Տարիներ առաջ Անի Թովմասյանն այն համարձակ աղջիկն էր, որ Շպռոտ բեմական անունով մուտք գործեց հայկական շոու-բիզնես: Նրան սկսեցին քննարկել ու քննադատել: Անհերքելի էր, որ Շպռոտը ձայնային լավ տվյալներ ուներ. «Երկու աստղ» նախագծում նա եւ Արամ MP3-ն հաղթող ճանաչվեցին իրենց յուրահատուկ արտիստիզմի ու լավ վոկալի շնորհիվ: Այսօր Շպռոտը նոր տեսահոլովակներ չի ներկայացնում, համացանցում միայն հայտնվում են նրա անկեղծ «սելֆիները», որոնց շուրջ թեժ քննարկումներն անվերջանալի են:

 

Անին շուրջ 6 տարի է, ինչ մեկնել է Հայաստանից: Նա բազմիցս խոսել է ԱՄՆ-ում իր դժվարությունների մասին, իսկ BRAVO.am-ի հետ նոր զրույցում նշեց, որ այդ փուլը հաղթահարել է. արդեն կայուն աշխատանք ունի եւ լավ ընկերներ: Երգչուհին մեծ ցանկություն ունի տարվա մի կեսն ապրել այնտեղ, իսկ մյուս կեսն էլ' հայրենիքում: Աշխատանքին զուգահեռ զբաղվում է սպորտով' մարզասրահ է հաճախում, չի շարունակում երգչուհու կարիերան:

 

Շարունակությունը` այստեղ: