«Ֆուլ հաուս»-ում Գեւորգ Մարտիրոսյանի մասնակցության մասին Life.panorama.am-ը պատմել է, երբ երգիչը բոլորովին նոր էր ստացել մասնակցության առաջարկը, իսկ այսօր արդեն նաեւ դերասան հանդես եկող երգիչը պատմել է նկարահանումների ընթացքից եւ դժվարություններից:

 

«Իմ կերպարը «Ֆուլ հաուս»-ում դեռեւս չի հայտնվել, բայց իմ տեսարանների նկարահանումների մի մասն արդեն արվել են եւ հուրախություն ինձ՝ ամեն ինչ բարեհաջող է ընթացել: Թե որքանով եմ կարողացել ինձ դրսեւորել որպես դերասան, կդատի հեռուստադիտողը, ում կարծիքը շատ կարեւոր է ինձ համար»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Գեւորգ Մարտիրոսյանը:

 

Հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է անձամբ իր խաղը գնահատում, երգիչը նկատեց, որ ոչ մի անգամ պատրաստի վիճակով չի դիտել իր մասնակցությամբ սերիաները:

 

Շարունակությունը` այստեղ: