Այսօր դերասանուհի Նաիրա Մովսիսյանը տոնում է ծննդյան 28-ամյակը: Հոբելյարը ծննդյան տոնը նշում է առանձնահատուկ ոգեւորությամբ, քանի որ սա առաջին տարեդարձն է, որը նա նշում է մայրիկի կարգավիճակում:

 

Life.panorama.am-ի հետ զրույցում երջանիկ մայրիկը նշել է, որ ոգեւորությունն աննկարագրելի է.

 

«Շնորհավորանքները սկսվել են դեռ կեսգիշերից, բայց ամենակարեւոր շնորհավորանքը այս տարի ստացել եմ դստրիկիցս՝ Մարիայից: Անսահաման երջանիկ եմ, որ ծննդյանս օրը նշում եմ փոքրիկիս հետ միասին, սա ամենագեղեցիկ տարեդարձս է»,- նշեց դերասանուհին ու հավելեց, որ օրը կանցկացնի տանը.

 

«Որպես այդպիսին՝ խնջույք չեմ կազմակերպել, փոխարենը սպասում եմ ընկերներիս, ովքեր հրահանգեցին մնալ տանը եւ նրանց սպասել, դե իսկ ես էլ կմնամ տանը եւ կսպասեմ ընկերներիս անակնկալներին»:

 
 
Շարունակությունը` այստեղ: