«Дом 2» ռեալիթի շոուի նախկին մասնակից Ալյոնա Վոդյանովան հայտարարել է, որ գարնանը պատրաստվում է ամուսնանալ: Ալյոնայի ընտրյալը դաջվածքների վարպետ Անտոն Կորոտկովն է, ով նրան ամուսնության առաջարկություն էր արել դեռևս անցյալ տարի ամռանը: Ալյոնան ինսթագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում նա սպիտակ զգեստով է:

 

Լուսանկարին կից նա կատարել է հետևյալ գրառումը. «Շատ եմ սիրում այս զգեստը: Ես նույնիսկ մտածում եմ, այս զգեստով ամուսնանալ: Ես իմ ամուսնանալու մասին ինսթագրամում երբեք գրառում չեմ կատարել, սակայն եկավ նաև այդ պահը: Ես և իմ սիրելին` Անտոնը, գարնանը պատրաստվում ենք ամուսնանալ»: 

 

 

Алена Водонаева выходит замуж