Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը, որոշել է հագուստի շարք ստեղծել երեխաների համար:  Հենց այս մտահղացումն է լինելու նրա նոր հավաքածուի՝ Yeezy Season 4-ի հիմքում: Թե հատկապես ինչ մոդելներ են տեղ գտնելու շարքում և երբ է այն ներկայացվելու, արտիստը չի ճշտել:

 

Դիզայների կարիերան Ուեսթն սկսել է 2015 թվականին adidas Originals-ի հետ համագործակցությամբ: Նա արդեն թողարկել է հագուստի երեք հավաքածու: