«Քույրը» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Աննա Մովսեսյանը, ով արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում չի ապրում, Life.panorama.am-ին պատմել է Իսպանիայում իր ապրելակերպի, նորակազմ ընտանիքի, դստեր եւ ապագա ծրագրերի մասին:


«Երկու տարի կլինի, ինչ Հայաստանում չեմ ապրում. սկզբում շատ դժվար էր՝ օտար միջավայր, օտար մարդիկ, բայց որոշ ժամանակ անց հարազատացա, հատկապես երախայիս ծնունդից հետո ժամանակ չեմ ունենում ձանձրանալու»,- մեզ հետ զրույցում պատմեց երիտասարդ մայրիկը:

 

Աննայի դստրիկը այսօր դարձավ 10 ամսական. «Հունվարի 27-ին աղջիկս կլինի մեկ տարեկան, ուստի այսօր մենք նշում ենք նրա 10 ամսականը: Աղջիկս շատ աշխույժ փոքրիկ է, սիրում է ամեն ինչ ուսումնասիրել, փորձել, արդեն կամաց-կամաց սկսում է ավելի շատ բաներ հասկանալ, փորձում է լսել ինձ: Ի դեպ, շատ է սիրում մազերիս հետ խաղալ, ավելի ճիշտ, սիրում է «պոկել» մազերս»,- ծիծաղելով պատմեց դերասանուհին:

 

Շարունակությունը` այստեղ: