Ամերիկացի մոդել եւ դերասանուհի Բրուք Շիլդսը ոսկերիչ Ռոբերտ Պրոքոփի հետ միասին ստեղծել Է զարդերի Legacy Brooke հավաքածուն, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին:

 

Շիլդսի խոսքով՝ իրեն այդ գործն սկսելու համար ոգեւորել Է Անգլիա եւ Ֆրանսիա կատարած ուղեւորությունը, որտեղ նա պարզել Է իր նախնիների պատմությունը: «Եմ իմացա, որ իմ տոհմագրությունը սկիզբ Է առնում Լյուդովիկոս 14-րդ թագավորից»,-խոստովանել Է մոդելը եւ հավելել, որ հավաքածուն արված Է դասական դիզայնով:

 

Սահմանափակ շարքում տեղ են գտել սպիտակ եւ վարդագույն ոսկուց, ինչպես նաեւ ադամանդներից, մեղեսիկներից, տպազիոններից ու ադամանդներից պատրաստված զարդեր: Զարդերի գները տատանվում են 5 հազարից մինչեւ 30 հազար դոլար: Հավաքածուն վաճառվելու Է Saks Fifth Avenue խանութներում:

 

Շիլդսի մոդելային կարիերան սկսվել Է 1970-ական թվականների կեսերին: Նա նկարահանվել Է Playboy Press-ի եւ Vogue-ի համար, ինչպես նաեւ համագործակցել Է բազմաթիվ հայտնի բրենդների հետ: Մանեկենուհին կինոյում խաղացել Է մի քանի տասնյակ դերեր: Նրա վերջին աշխատանքների թվում են՝ «Ինչպես ամուսնանալ միլիարդատիրոջ հետ» (2011 թվական) ռոմանտիկ կատակերգությունը եւ «Մակընթացություններ» (2013 թվական) կատակերգությունը: