Երգչուհի Քրիստինե Պեպելյանը այսօր իր երկրպագուների դատին կհանձնի «Կարոտից» երգի տեսահոլովակը: Մինչ պրեմիերան՝ երգչուհին իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

 

765fc8f330c671500ee4311805b436e0_w720

«3 տարի առաջ այս պահին լի էի էմոցիաներով, որովհետև հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին Ձեզ էի ներկայանալու իմ մենահամերգով…

 

Ու հիմա՝ 3 տարի հետո, նույն օրը, էլի անհամբեր եմ,անհանգիստ ու լի սպասումներով, որովհետև ինձ համար անչափ կարևոր սեպտեմբերի 28-ին ձեր դատին եմ հանձնելու իմ նոր «Կարոտից» երգի տեսահոլովակը…

 

Երգելու եմ ձեզ համար…. երգելու եմ հույսով,որ կհավանեք մեր մեծ թիմի աշխատանքը։

 

Շնորհակալ եմ բոլորին….

 

Շնորհակալ եմ,որ իմն եք»: