Երբ սիրահարված ես լինում, թվում է, թե սիրո օբյեկտդ կատարյալ է: Բայց երբ անցնում է սկզբնական սիրահարվածությունը, և կյանքը դառնում է սովորական, առաջ են գալիս նյարդայնությունն ու պահանջները: Տղամարդիկ բավականին բարդ մեխանիզմ են: Թե ինչու՞ են նրանց ուժեղ սեռ անվանում… Կան բաներ, որոնք նյարդայացնում են նրանց: Եկեք տեսնենք, թե կոնկրետ ինչն է նյարդայնացնում տղամարդկանց աղջիկների մեջ:

 

 

Աղջիկ-հանելուկ



Շատ աղջիկներ սիրում են խոսել հանելուկներով: Փոքրիկ ակնարկները, հարցերի շրջանցումները, «գուշակիր ինքդ» արտահայտությունները կարող են հունից հանել ցանկացած տղամարդու: Ուժեղ սեռը չի կարողանում գուշակել, հասկանալ փոքրիկ ակնարկներ: Ինչու՞: Նրանք էլ այդպիսին են: Այնպես որ եթե ուզում ես խանութի այն զգեստը, այդպես էլ ասա, ոչ թե ակնարկիր. «Վայ, ինչ սիրուն զգեստ է»:

 

 

Ես ինքս եմ քանդակել նրան

 


Շատ աղջիկներ, չգիտես ինչու, փորձում են փոխել տղամարդուն' հարմարեցնելով նրան իրենց համապատասխան: Իսկ դա նյարդայնացնում է տղամարդկանց: Արդյունքում տղամարդը չի փոխվում, իսկ հարաբերությունները փչանում են: Իհարկե դա չի նշանակում, որ պետք է լռես և հանդուժես ամեն ինչ, բայց չափը պետք չի անցնել: Մշտական բողոքներն ու դժգոհությունը վաղ թե ուշ հոգնեցնում են տղամարդուն:

 


Խոսիր ինձ հետ

 


Տղամարդը պետք է հրամանատար լինի: Նա պետք է զգա, որ իրեն հարգում են: Եվ եթե դու նրա հետ հրամայական տոնով ես խոսում, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Որքան նուրբ ես խոսում տղամարդու հետ, այնքան շատ բանի կհասնես:

 

 

 

Շարունակությունն՝ այստեղ: