Խոյ: Օրը բարեհաջող սկիզբ կունենա, և հենց առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել: Ցավոք, օրվա ընթացքում ամեն բան կփոխվի, կծագեն որոշ դժվարություններ, տարաձայնություններ կունենաք ազդեցիկ մարդկանց հետ: Չեք կարողանա ժամանակին կանգ առնել և կասեք այն ամենը, ինչ մտածում եք: Փորձեք հնարավորինս արագ դիվանագիտական հմտություններ կիրառել, այլապես ՝գործը գլուխ չի գա:  Գրում է Hraparak.am-ը: 

 

Չնայած բավականին մեծ ծանրաբեռնվածությանը՝ ձեզ կհաջողվի հարթել բոլոր խնդիրները: Հնարավորություն կունենաք լուծել որոշ հին հարցեր: Նշանի շատ ներկայացուցիչներ կօգնեն անելանելի իրավիճակում հայտնած հարազատներին:


Ցուլ: Այսօր շրջապատի մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Անմիջապես գլխի կընկնեք թե վերջիններս ինչ մտադրություններ, ցանկություններ և սպասելքներ ունեն: Հմտորեն կօգտվեք նրանց թուլություններից: Սակայն, ամեն դեպքում, խորոմանկել չարժե , միևնույն է կբացահայտվեք, և այդժամ անախորժություններն անխուսափելի կլինեն:

 

Զգացմունքային դաշտը կայուն է: Օրվա ամբողջ ընթացքում կպահպանեք լավատեսություն և բարձր տրամադրություն: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը միայն օգտակար կլինի: Հաճույքով կփորձեք ձեր ուժերը նոր սպորտաձևերում: Եթե ձեր հեղինակության համար մտահոգված եք, ապա կարող եք մասնակցել բարեգործական միջոցառումների, համոզված եղեք՝ դուք աննկատ չեք մնա:


Երկվորյակ: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք, միայն այդ դեպքում, օրվա երկրորդ կեսը չափազանց լավ կդասավորվի:Այսօր ստացված տեղեկատվությունը հետագայում կարող է օգտակար լինել: Նպատակահարմար օր է ուսման, նաև բարձր որոկավորում ստանալու, սեմինարների և կոնֆերանսների մասնակցելու համար: Հաշվի առեք այն, որ այսօր կարևոր զանգեր ստանալու հավանականությունը մեծ է, հետևաբար, աշխատեք օրվա ամբողջ ընթացքում կապի մեջ լինել:

 

Հրաշալի օր է գործնական նաև անձնական հարաբերությունները կարգավորելու համար: Շփումներում փոխըմբռնման կհասնեք: Ուղեվորությունները լավ կդասավորվեն: Քաղաքից դուրս հանգիստը անմոռանալի տպավորություն կթողնի:

 

Խեցգետին: Շատ բան անհասկանալի է: Ձեր ունեցած տեղեկատվությունը բավարար չէ ճիշտ որոշում կայացնելու համար: Բացի այդ, շրջապատում բոլորը փորձում են մոլորեցնել ու շեղել ձեզ: Այդ իսկ պատճառով՝ այսօր չարժե կարևոր որոշումներ կայացնել, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրեր կազմել:

 

Անտեսելով ծագած բոլոր խնդիրները՝ փորձեք լավատեսություն և բարձր տրամադրություն պահպանել: Այդ կերպ կկարողանաք հաղթահարել ժամանակավոր դժվարությունները, կարգավորել հարաբերությունները, որոնք, այլ պարագայում, կարող էին վտանգի տակ դրվել: Հարմար օր է փոքրիկ գնումների համար: Խոշոր ծախսերը ցանկալի չեն:

 

Առյուծ: Թեև օրը որևէ նշանակալի իրադարձությամբ չի առանձնանում, միևնույն է, այն լիովին ձեր սրտով է: Մինչ ուշ երեկո հրաշալի տրամադրություն կունենաք: Անգամ մանրուքները ձեզ ուրախություն կպարգևեն: Կզգաք սիրելիի ուշադրությունն ու հոգատարությունը և նույն կերպ կպատասխանեք նրան: Հրաշալի օր է ընկերների հետ շփվելու, լավ ժամանակ անցկացնելու համար: Նրանք այսօր ցանկացած հարցում ձեր կողմից են:

 

Կենցաղային խնդիրներն այսօր ձեզ ձանձրալի կթվան և ամենևին չեն հետաքրքրի: Ամեն դեպքում, չեք անտեսի սեփական պարտականությունները, հետևաբար, դժվար թե հայտնվի մեկը, ով կհանդիմանի ձեզ:


Կույս: Ոչինչ հեշտ չի տրվի, սակայն մի շտապեք օրն անհաջող համարել: Ծրագրած ամեն բան կհասցնեք իրագործել, եթե ձեռք բերեք լավ աջակիցներ: Փնտրեք նրանց ձեր շրջապատում՝ այն մարդկան մեջ, ովքեր բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը: Կարելի է երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր կնքել միայն այն դեպքում, եթե դրա ֆինանսական կողմն արդեն քննարկվել է:

 

Հարազատների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Մեծ աջակցություն կզգաք նրա կողմից, ում ամենաշատն եք սիրում, ինչը ձեզ շատ կոգևորի: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:


Կշեռք: Անծանոթ մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունն այսօր ձեր օգտին չէ: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զգուշավոր լինել և բանակցություններ կամ գործարքներ չնախաձեռնել: Կոմերցիոն գործարքներից ստացված շահույթը շատ կասկածելի կլինի, սակայն ձեր երևակայությունը և ոչ ստանդարտ մոտեցումներ որդեգրելու ունակությունը՝ կօգնեն դուրս գալ ֆինանսական տեսանկյունից վտանգավոր իրավիճակներից:

 

Այսօր չարժե հանդես գալ գործնական առաջարկներով: Նաև ցանկալի չէ այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կարող են գլոբալ փոփոխությունների հանգեցնել: Խելամիտ եղեք ոչ միայն գործնական, այլ նաև անձնական հարաբերություններում: Նախքան որևէ նոր վայր տեղափոխվելը, վերանորոգման աշխատանքներ ձեռնարկելը, խորհուրդ է տրվում մի լավ ծանրութեթև անել այդ որոշումը:

 

Շարունակությունն՝ այստեղ: