Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է ռեժիսոր Կարո Հովհաննիսյանը, ով հեռուստադիտողի շրջանում առավել ճանաչված է որպես սերիալային դերասան:

 

ԿարոՁեզ հեռուստադիտողը ճանաչեց սերիալային ժանրումբայց կարծես զինծառայաությունից 

վերադառնալուց հետո այս ժանրում չեք երեւումհետաքրքիր է ինչն է պատճառը:


-  Այո, մինչեւ ծառայության մեկնելս հանդես էի գալիս հեռուստասերիալներում, բայց այդ փուլը այժմ անցյալում է, հիմա արդեն այլ՝ իմ մասնագիտական աշխատանքով եմ զբաղված. ուժերս եմ փորձում ռեժիսուրիայի ասպարեզում եւ արդեն փորձ ունեմ տեսահոլովակներում, գովազդային հոլովակներում, շուտով նաեւ ֆիլմերում կունենամ իմ մասնակցությունը որպես ռեժիսոր:

 

Իհարկե, սկզբնական շրջանում կլինեն կարճամետրաժ ֆիլմեր, այնուհետեւ, երբ զգամ, որ պատրաստ եմ, կսկսեմ մտածել լիամետրաժ ֆիլմերի մասին եւս: Այսինքն՝ կան նախագծեր, մնում է դրանք իրագործելը, իսկ այդ նախագծերը իրագործելու եմ ընկերնեիս հետ միասին, որոնց հետ հիմնել ենք «Friends Film Production»-ը, մեր բոլոր ապագա ծրագրերը լինելու են համատեղ: Պետք է նշեմ նաեւ, որ այս պահին աշխատում եմ պետական համակարգում եւս՝ Արաբկիր համայնքի մշակույթի բաժնում որպես առաջին կարգի մասնագետ-ռեժիսոր:

 

Շարունակությունը` այստեղ: