Դերասան ամուսիններ Սարգիս և Մանո Գրիգորյաններն օրերս նշել են իրենց ամուսնության և համատեղ կյանքի 7 տարին: ESem.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ամուսնու հետ անկցացրած նշանակալից օրվա և իրենց առաջիկա նպատակների մասին:

 

Մանոյի խոսքով` քանի որ իրենց ամեն օրն աշխատանքային է անցնում, տարբեր միջոցառումներ են կազմակերպում, իրենց վերաբերող տոները ձգտում են առանձին անցկացնել և հանգստանալ: «Մեզ համար որևէ առիթ նշելը հանգստանալն է :) Այս անգամ ես ու Սարգիսը լողավազան գնացինք, արևահարվեցինք և իսկապես հանսգտացանք»,- մանրամասնեց Մանոն:

 

Դերասանուհին այդ օրն ամուսնու հետ ամփոփել է իրենց 7-ամյա համատեղ կյանքն ու ի մի բերել ձեռքբերածը: «Սարգսին ասում եմ՝ տեսնում ես, ինչքան շատ ձեռքբերումներ ենք ունեցել այս 7 տարիների ընթացքում, պատկերացնում ես՝ 14 տարի հետո ինչեր ենք ունենալու: Բացի երեխաներից, մենք շատ այլ ձեռքբերումներ ենք ունեցել: Երբ ամուսնանում էինք, մեզ մոտ ոչ թե զրո վիճակ էր, այլ մինուս զրո ու այս 7 տարիների ընթացքում տնից սկսած ամեն ինչ ունենք, ինչպես նաև՝ թե՛ ստեղծագործական, թե՛ ֆինանսական հաջողություններ ենք ունեցել: Կարևորը` հետընթաց չենք ապրել»,- շեշտեց դերասանուհին:

 

 

Սարգիսն ու անոն ամուսնության 7 ամյակի կապակցությամբ միմյանց նվերներ չեն արել, փոխարենը խոստացել են առաջիկայում միասին որևէ կղզի` հանգստի մեկնել:

 

Ըստ Մանոյի` իրենց համատեղ կյանքի 7 տարիները մի ակնթաևթի նման են անցել, քանի որ լի են եղել սիրով, խանդավառությամբ, նպատակներով… Զույգի առաջիկա նպակատկներից մեկն էլ ընտանիքի համալրումն է:

 

 

«Սարգսի համար լավ կլինի, որ տղա ունենանք, բայց ինձ համար տարբերություն չկա: Չեմ սիրում Աստծո գործերին խառնվել»,- ESem.am-ի հետ զրույցում ավելացրեց Մանոն:

 

Հարցին, թե ինչպես է պատկերացնում իրենց ընտանիքը տասը տարի անց, Մանոն ասաց. «Իհարկե, ավելի կայացած: Այդ ժամանակ այդքան չենք տանջվի. շատ բաներ մեր փոխարեն կանեն ուրիշները, իսկ մենք պարզապես կհանգստանանք, իսկ հիմա ամեն բան անում ենք` մեր ու մեր երեխաների ապագան լավ կառուցելու համար»:

 

ESem.am-ը շնորհավորում է զույգին ու երկար տարիների երջանիկ համատեղ կյանք մաղթում:

 

 

 

 

Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը