ESem.am պատմել է, որ սերիալային դերասանուհի Տաթև Սարգսյանը նշանվել է: Նշանդրեքից լուսանկարների հրապարակումից հետո շատերը, ըստ Տաթևիկի, շնորհավորել էին իրեն ու սերիալային դերասան Նիկոլայ Եղիազարյանին՝ կարծելով, թե հենց վերջինս է նրա նշանածը:

 

«Իհարկե, լիովին հասկանում եմ, որ մեր հասարակությունը միշտ շտապում է եզրակացություններ անել, ես էլ իմ հերթին շտապեմ հիասթափեցնել,- ասաց Տաթևը` հավելելով,- իմ նշանածը Նիկոլայ Եղիազարյանը չէ: Մարդիկ հասցրեցին բավականին բուռն քննարկել դա, բայց նման բան չկա: Եթե որևէ մեկը չգիտի, ասեմ, որ Նիկոլայը իմ ամենամտերիմ ընկերն է: Էնպես որ, եկեք զուրկ մնանք այն ամենից, ինչի մասին հստակ ինֆորմացիա չունենք»:

 

Տաթևի խոսքով` գուցե նման խոսակցությունները տարածվել են այն պատճառով, որ սկզբում նշանածը չի ցանկացել որևէ լուսանկար ունենալ համացանցում, սակայն հետո` փոխել է միտքը:

Տաթևը չմոռացավ նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր շնորհավորել են իրենց և ուրախացել իր անձնական նորությամբ:

 

«Շորհակալ եմ և զգացված, չափազանց հաճելի է լսել «արժանի ես» խոսքը: Գրեթե բոլոր նամակներում դա եմ կարդում: Անծանոթ մարդկանցից ևս անկեղծ մաղթանքներ եմ ստացել. իմացեք, որ դուք իմ երջանկության մասն եք»,- եզրափակեց Տաթևը:

Տեղեկացնենք, որ Տաթևի նշանածը 35-ամյա Կարենն է, ով բնակվում է Մոսկվայում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը