Bravo.am-ը գրում է.


Ժամանակակից արվեստների միության «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի շրջանակում Սոնա Ռուբենյանն ընթերցասեր երիտասարդների հետ երեկ քննարկում էր Ջերոմ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպը: Զրույցի սկզբում երգչուհին դիմեց ներկաների օգնությանն՝ ասելով, որ առաջին անգամ է նման ձեւաչափի միջոցառման մասնակցում:

 

Ժամանակին արգելված գրականության ցուցակում ընդգրկված վեպը Սոնան կարդացել է մեծ հետաքրքրությամբ. «Երբ Մանուկն ասաց, որ Ջոն Լենոնին սպանելուց առաջ մարդասպանը նրան այս գիրքն է նվիրել, այն ինձ շատ հետաքրքրեց: Մի հատված կա, երբ գլխավոր հերոսուհին նշում է` իրեն այն գրքերն են հետաքրքրում, որոնք ընթերցելիս ցանկություն է ունենում, որ հեղինակն ընկերը լինի, ում կզանգահարի եւ կստանա իրեն հուզող հարցերի պատասխանները: Ես էլ կցանկանայի, որ Սելինջերն ընկերս լիներ: Կուզեի հասկանալ, թե նա ինչ է մտածել եւ ինչից է ոգեշնչվել գրելիս»:

 

Շարունակությունը` այստեղ: